Karevorinfo  Իրադարձություններ  176

Ռուսաստանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Ադրբեջան

11:40 չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
Ռուսաստանը հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Ադրբեջան

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերից:

Սոցիալական նշանակության օբյեկտների և բնակելի շենքերի էներգետիկ և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական 12-րդ շարասյունը, որը բաղկացած է եղել 15 «Կամազ» մակնիշի ռազմական մեքենաներից և ուղեկցող մեքենաներից, անցել է Մատաղիս – Քարվաճառ երթուղով և շուրջ 145 տոննա բեռ է հասցրել Քարվաճառի շրջան:

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ, ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ Ադրբեջան է առաքվել 2100 տոննա մարդասիրական օգնություն։ Նշվում է, որ օգնությունը ցուցաբերվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի հիման վրա։

Տաթև Ֆռանգյան