Karevorinfo  Իրադարձություններ  141

Սերգեյ Շոյգուն հայտարարել է ՌԴ Զինված ուժերի բոլոր տեսակների մարտական պատրաստվածության ստուգման մասին

19:35 երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
Սերգեյ Շոյգուն հայտարարել է ՌԴ Զինված ուժերի բոլոր տեսակների մարտական պատրաստվածության ստուգման մասին

Ռուսաստանը սկսել է բանակի մարտական պատրաստվածության ստուգումները: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Շոյգուի խոսքով՝ զորքերը մեկնել են մարտական, հատուկ-մարտավարական և երկկողմ վարժանքների զորավարժարաններ: Նա պահանջել է ապահովել «ուսուցման որակը և ռազմական էշելոնների ու տեխնիկայի տեղաշարժի հարցում անվտանգությունը»:

Զորավարժություններն անցկացվում են բոլոր ռազմական շրջանների տարածքներում և Հյուսիսային նավատորմի տարածքում, Հեռավոր Հյուսիսում, Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում: Ընդհանուր առմամբ, ապրիլին կանցկացվեն տարբեր ծավալների 4048 վարժանքներ, ներառյալ՝ 812 երկկողմանի վարժություններ, 101 զորավարժարանում և ուսումնամեթոդական բազայի 520 հաստատություններում: Ստուգվելու են Ռուսաստանի զինված ուժերի բոլոր տեսակները:
Արևելյան ռազմական շրջանում միջոցառումների շրջանակում գլխավոր շտաբի հանձնաժողովի կողմից ստուգումներ են իրականացվում:

Տաթև Ֆռանգյան