Karevorinfo  Իրադարձություններ  238

ՌԴ ոստիկանությունն ուժեղացրել է գաղութի հսկողությունը, որտեղ պահվում է Նավալնին․ բողոքի ցույցեր են սպասվում

16:30 երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
ՌԴ ոստիկանությունն ուժեղացրել է գաղութի հսկողությունը, որտեղ պահվում է Նավալնին․ բողոքի ցույցեր են սպասվում

ՌԴ ոստիկանությունը ուժեղացրել է գաղութի հսկողությունը, որտեղ պահվում է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, քանի որ նրա կողմնակիցները պատրաստվում են կառույցի դիմաց բողոքի ցույց անցկացնել՝ պահանջելով երկրի իշխանություններից քաղաքական գործչին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել, գրում է Reuters-ը։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնին անցած շաբաթ ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։ Բանն այն է, որ Նավալնիին մերժում են մեջքի ու ոտքերի ցավի դեմ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։

Քաղաքական գործչի մի խումբ կողմնակիցներ հայտարարել են, որ նրանք բողոքի ցույց կանցկացնեն գաղութի դիմաց այնքան ժամանակ, քանի դեռ Նավալնիին չի այցելի իր ընտրած բժիշկն ու հավուր պատշաճի բուժօգնություն չի ցուցաբերվի։

Մինչ այդ, գաղութի ղեկավարները հայտնում են, որ նրա վիճակը բավարար է և նրան տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Տաթև Ֆռանգյան