Karevorinfo  Իրադարձություններ  240

ԵՄ-ն փորձում է Թուրքիայի հետ շտկել հարաբերությունները

21:55 երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ.
ԵՄ-ն փորձում է Թուրքիայի հետ շտկել հարաբերությունները

Եվրոպական միության ղեկավար անձինք՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի օրը մեկնելու են Թուրքիա, հանդիպելու համար նախագահ Ռեջեփ Էրդողանին: Այցի նպատակը հարաբերություններում շտկումներ կատարելն է, առկա լարվածությունը մեղմելը, հաղորդում է Ամերիկայի ձայնը։

Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել 2016 թվականին կնքված փախստականների մասին պայմանագիրը, որը Թուրքիային վերածել է փախստականների հոսքն իր վրա վերցնող պետության: Ինչպես թուրք վերլուծաբան Սինան Ուլգենն է ասում, Անկարան պատրաստ է գնալ գործարքի, սակայն ոչ անվճար:

«Թուրքիայի կառավարությունը, կարծես, ցանկանում է երկարաձգել այս գործարքը, պայմանով, որ ԵՄ-ը ստեղծի անցած տարիների ֆինանսական փաթեթի նման ֆինանսավորման մեխանիզմ: Թուրքիան ցանկանում է նաև, որ ԵՄ-ը տա մաքսային միության համաձայնագրի արդիականացման և վիզաների ազատականացման գործընթացի վերակենդանացման բանակցությունների մեկնարկը», ասում է նա:

Միշելն ու Ֆոն Լեյենը Էրդողանին են փոխանցելու ԵՄ-ի ուղերձն այն մասին, որ ցանկացած զիջում կապված է լինելու ԵՄ անդամ Հունաստանի հետ բանակցությունները շարունակելու հանգամանքի հետ: Բանակցությունների նպատակը էգեյան և Միջերկրական ծովերում կողմերի միջեւ առկա տարաձայնությունները հարթելն է: Վերլուծաբան Ասլա Այդինթասբասի խոսքերով էլ, չնայած թուրք-հունական բանակցություններին, իրավիճակը մնում է անկայուն:

Ինչ վերաբերում է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին, ապա պետք է ասել, որ դրանք չեն լինելու Էրդողանի հետ հանդիպման օրակարգում: Հիշեցնենք, որ Անկարան անցյալ ամիս դուրս էր եկել կանանց իրավունքները պաշտպանող միջազգային պայմանագրից, եւ վերաբացել էր Թուրքիայի երկրորդ ամենախոշոր կուսակցության` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ հարուցված ու նախկինում փակված գործը:

Նյու Յորքից գործող Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Էմմա Սինքլեր Ուեբն ասում է, «Անկարան սկսել է հավատալ, որ այսօր կարող է լուծել իր համար անհրաժեշտ ամեն մի հարց: Սակայն կարծում եմ, թե ժամանակն է, որ Եվրոպական միությունը սկսի Անկարայի հետ խոսել ձայնի ավելի խիստ երանգով», ասում է նա ու ավելացնում, որ Եվրոպական միությունը թուլացնում է իր դիրքերը, երբ պարբերաբար փորձում է խնդիրներին մոտենալ դրական տեսանկյունից:

Իսկ Թուրքիան Եվրոպական միության հետ խաղում է իր տարածքում այս պահին գտնվող սիրիացի չորս միլիոն փախստականների խաղաքարտով: Եվրոպական միությունն էլ շարունակում է սիրաշահել Անկարային, որպեսզի այդ փախստականները մի օր չբռնեն դեպի Եվրոպա տանող ճանապարհը: