Karevorinfo  Իրադարձություններ  167

Օրենքի բաց, թե՞ անգործություն. մայրը երեխայից օրեր շարունակ լուր չունի, բռնարար հայրը հետախուզվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:45 հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Օրենքի բաց, թե՞ անգործություն. մայրը երեխայից օրեր շարունակ լուր չունի, բռնարար հայրը հետախուզվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020 թվականին Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում ապրել է 73 կին և 101 երեխա։ 2021թ․ առաջին երեք ամսվա ընթացքում 8 երեխա և 4 կին։ Նրանցից մեկը Սոնա Ավետիսյանն է։ Ապաստարանում է 2020թ․ հուլիսի18-ից, երբ հերթական բռնությունից հետո որոշեց՝ էլ չի հանդուրժելու։

Սոնան ամուսնու՝ Մանթաշ Ավետիսյանի հետ ապրել է 3 տարի, Արագածոտնի մարզում՝ Մանթաշի ծնողների հետ։ «Սկզբում ավելի հանգիստ էին, հետո, թմրադեղերի օգտագործման հետ զուգահեռ, ագրեսիվ վարքագիծն ավելի ընդգծվեց՝ ծեծում էր ինձ, ծնողներին, երեխաս գրկիս է ծեծել ինձ»,- պատմում է Սոնա Ավետիսյանը։

Տանից հեռանալուց հետո Մանթաշը դիմում է դատարան՝ երեխայի հետ տեսակցելու համար։ Դատարանը բավարարում է պահանջը․ շաբաթական 4 օր՝ 5-ական ժամ տեսակցություն։ Սոնան էլ իր հերթին է դիմում դատարան՝ բարձրացնելով իր ու երեխայի անվտանգության հարցը, և ոչ միայն։ Երեխայի հետ հոր տեսակցության մասին որոշումը կասեցվում է, դատարանը փորձաքննություն է նշանակում։

«Փորձագետի եզրակացությունն այն էր, որ նա հակում ունի բռնության և պետք է նշանակվի դատահոգեբանական փորձաքննություն։ Բայց, ի զարմանս մեզ, այդ եզրակացությունից հետո դատարանը կրկին վերադարձավ իր նախկին որոշմանը ու տեսակցության համար սահմանեց 4 օր 5 ժամով՝ առանց որևէ գնահատական տալու»,- ասում է Սոնայի փաստաբանը։

Տեսակցության առաջին օրը փետրվարի 4-ին էր։ Հանդիպումը հարկադիր մարմնում է տեղի ունենում, բայց շարունակվում հարկադիր մարմնից դուրս, քանի որ դատարանը տեսակցության հստակ վայր չէր նշել։

Երեխային մենակ չթողնելու համար մայրը համաձայնում է գնալ նրա հետ։ Կրկին տեղի է ունենում բռնություն։ Սոնային հաջողվում է փախչել տնից և կրկին դիմել Ոստիկանություն։ Այժմ քրեական գործ կա հարուցված, այն ընթացքի մեջ է։ Փաստաբանն ասում է՝ ահազանգել են նաև հարկադիր կատարողին, պատասխանել են՝ ոչ աշխատանքային ժամ է։

Փաստաբանն ու Սոնա Ավետիսյանը բողոք են ներկայացնում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն։ Դիմումում ներկայարացված փաստերի հիմքով նշանակվում է ծառայողական քննություն, իրականացված ուսումնասիրությամբ հարկադիր կատարողի գործողությունները գնահատվում են իրավաչափ և ծառայողական քննությունն այսքանով ավարտվում է։ Այս մասին Factor TV-ին տեղեկացրեցին ԴԱՀԿ-ից։

«Հասկանալով, որ հարկադիր կատարողը չի դիմում և քայլ չի կատարում, ավելին՝ ասում է թեև կա տեսակցության ժամ, բայց չկա դատական ակտ, որ մենք պարտավոր ենք վերադարձնել, դրա համար դիմեցինք դատարան և 2 օր հետո ստացանք որոշումը՝ երեխային անհապաղ վերադարձնելու»,- մանրամասնում է փաստաբան Նոնա Գալստյանը։

Հարկադիրի ներկայացուցչի առաջին այցը Մանթաշ Ավետիսյանի բնակության վայր դատարանի այդ որոշումից հետո է լինում՝ փետրվարի 9-ին։ Հաջորդ այցը փետրվարի 18-ին էր։ Մարտի 25-ին արդեն վարչական պատասխանատվության ենթարկվելու հայցադիմում է ուղարկվում դատարան։ Երրորդ՝ վերջին այցը մարտի 29-ին էր․ Մանթաշ Ավետիսյանն ու երեխան տանը չէին։ Ծնողներն ասել են՝ տեղափոխվել են այլ վայր, ուր՝ չգիտեն։

Ի դեպ՝ հարկադիր կատարողը 3 այցի ժամանակ էլ չի տեսել երեխային, հայրը չի թույլատրել։ Մինչ օրս էլ ոչ ոք երեխայից լուր չունի։ Ապրիլի 1-ին Մանթաշ Ավետիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, դեռ՝ անարդյունք։

Այս ընթացքում Սոնա Ավետիսյանի փաստաբանը դիմել է Արդարադատության նախարարություն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ, ՄԻՊ աշխատակազմ։ ՄԻՊ աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Իվետա Շահբազյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ ԴԱՀԿ-ից ստացել են պատասխան, բայց նորից են դիմել, գործն ընթացքի մեջ է։

Ամեն դեպքում, մինչև հիմա 2 տարեկան 5 ամսական երեխայի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին որևէ լուր չկա։ Մինչ այդ՝ կարևորագույն մի հարց՝ եթե երեխայի առողջությանը կամ կյանքին որևէ վտանգ լինի, ով է պատասխանատվություն կրելու։ Պատկան մարմինները վկայակոչում են օրենսդրական բացերն ու անպատասխան թողնում այս հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան