Karevorinfo  Իրադարձություններ  600

Ադրբեջանը ռուսական գազը կհասցնի ՀՀ. ԱԺ ուժերը` նախընտրական ցուցակների մասին. Լուրեր

18:05 երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ.
Ադրբեջանը ռուսական գազը կհասցնի ՀՀ. ԱԺ ուժերը` նախընտրական ցուցակների մասին. Լուրեր

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնել է, որ իրենք նախընտրական ցուցակներ չեն կազմում, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել վարչապետի պաշտոնից՝ արտահերթ ընտրությունների գնալու համար։ Ըստ Սամսոնյանի, իրենք որևէ պատրվակ չեն տալու իշխանությանը, որ հրաժարվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգից։

Իշխող ուժը նույնպես դեռ չի կազմում նախընտրական ցուցակ։ Դա կիրականացվի մայիսից ոչ շուտ։ Այս մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական կտա ապրիլի վերջին։

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Հայաստան կմատակարարի մինչև 150 միլիոն խորանարդ մետր ռուսական բնական գազ ՝ ռուսական կողմի հետ կնքված պայմանագրի համաձայն։ SOCAR-ի միջոցով Հայաստան է փոխանցվելու ռուսական գազը մինչև Վրաստանի տարածքով անցնող խողովակաշարի վերանորոգման ավարտը։

Հայաստանում սպառողական շուկայում այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, գներն աճել են 5,8 տոկոսով։ Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքն այդ ժամանակահատվածում թանկացել են 7,4 տոկոսով։ Հայտնում է վիճակագրական կոմիտեն։