Karevorinfo  Իրադարձություններ  180

Վրացիներն իրավունք ունեն պահանջել այնպիսի թափանցիկ ընտրություններ, ինչպիսիք եղել են Հայաստանում 2018 թ.-ին․ Ջորջ Քենթ

14:40 երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ.
Վրացիներն իրավունք ունեն պահանջել այնպիսի թափանցիկ ընտրություններ, ինչպիսիք եղել են Հայաստանում 2018 թ.-ին․ Ջորջ Քենթ

Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն պահանջել այնպիսի թափանցիկ ընտրություններ, ինչպիսիք եղել են Հայաստանում 2018 թվականին։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի թբիլիսյան ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի քարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Խոսելով վերջին ընտրական բարեփոխումների մասին ՝ նա նշել է, որ Վրաստանի իշխանությունները ամբողջությամբ չեն կատարել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ) «հստակ խորհուրդները»:

«Հայաստանը, որը վերջին 25 տարիների ընթացքում չէր ունեցել արդար ընտրություններ, 2018 թվականին անցկացրել է ընտրություններ, որոնք դարձել են հետխորհրդային տարածքում լավագույնը։ Եթե Հայաստանը կարող է դա անել, ապա Վրաստանը կարող էր դա անել վերջին 15 տարվա ընթացքում։ Կարծում եմ, որ Վրաստանի քաղաքացիները կարող են ընտրություններ անցկացնողներից հարցնել, թե ինչու մենք չենք կարող նման ընտրություններ անցկացնել, ինչպես Հայաստանն անցկացրեց»,- հայտարարել է Քենթը։

Տաթև Ֆռանգյան