Karevorinfo  Իրադարձություններ  165

Ուկրաինան Ղրիմի հետ սահմանին զորավարժություններ է անցկացրել

12:50 ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
Ուկրաինան Ղրիմի հետ սահմանին զորավարժություններ է անցկացրել

Ուկրաինայի Զինված ուժերի և ինժեներական ստորաբաժանումները հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ զորավարժություններ են անցկացրել Ղրիմի սահմանին՝ ականապատ դաշտերը վերազինելու ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատարության մամուլի ծառայությունից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինժեներա-սակրավորական ստորաբաժանումների զինծառայողները, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում ժամանակավորապես գրավված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքի սահմանի երկայնքով՝ Սև ծովի և Ազովի ծովի ափին, հրետանու և բանակի ավիացիայի աջակցությամբ, իրականացրել են պայթուցիկ խոչընդոտների տեղակայման գործնական վարժանքներ»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի Զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաևը նշել է, որ պահեստային զինվորականները գրեթե ամեն շաբաթ ափամերձ տարածքներում գործնական վարժանքներ են իրականացնում՝ ծովային դեսանտի հնարավոր իջեցմանը հակազդելու համար։

Տաթև Ֆռանգյան