Karevorinfo  Իրադարձություններ  150

Արա Այվազյանը հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

21:00 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
Արա Այվազյանը հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

Ապրիլի 1-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվեց փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների ամրապնդմանը և առկա ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը:

Որպես համագործակցության գերակա ուղղություններ՝ շեշտվեցին առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտները:

Կողմերը բարձր գնահատեցին միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ԱՊՀ օրակարգային հարցերի շուրջ:

Հանդիպմանն արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր: Ընդգծվեց երկու ժողովուրդների համար կարևոր նշանակություն ունեցող պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանումը»,- ասվում է հաղորդագրությունում: