Karevorinfo  Իրադարձություններ  157

Ալիևը համարում է, որ ԼՂ-ում էսկալացիայի ռիսկերը նվազագույն են

14:10 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
Ալիևը համարում է, որ ԼՂ-ում էսկալացիայի ռիսկերը նվազագույն են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կա դրական զարգացում ու էսկալացիայի ռիսկերը նվազագույն է համարում։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կա քննարկման թեմա և այն կարևոր է տնտեսական նախապատվությունների, տարածաշրջանային համագործակցության առումով, որն ամրապնդում է տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը։ Կարևոր է հատկապես այն, որ իրավիճակը զարգանում է դրական ուղղությամբ, էսկալացիայի ռիսկերը նվազագույն են»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ հաջողությամբ շարունակվում է աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։

«Շատ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Ինձ պարբերաբար զեկուցում են այդ հարցը։ Ես ուրախ եմ, որ կայացված որոշումը հաստատում է իր ճշմարտացիությունն ու ամենակարևորը՝ կա արդեն կոնկրետ արդյունք։ Որքան գիտեմ՝ արդեն 5 նիստ է անցկացվել տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասել է Ալիևը։

Էմմա Չոբանյան