Karevorinfo  Իրադարձություններ  148

ՌԴ խաղաղապահներին օգնության համար շուրջ 3500 քաղաքացի է դիմել

14:30 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
ՌԴ խաղաղապահներին օգնության համար շուրջ 3500 քաղաքացի է դիմել

Ստեփանակերտում ՌԴ խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն է դիմել 3500 մարդ։ Միաժամանակ, ավելի քան 800 դիմում է ներկայացվել «թեժ գծի» միջոցով։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Նշվում է, որ քաղաքացիների ընդունելություն իրականացնող հերթապահ սպաները հստակեցնում են խնդրի բնույթը, հարազատներից ճշտում զինծառայողի անհետացման ենթադրյալ շրջանն ու ֆիքսում նրանց կոնտակտային տվյալները։ Այնուհետև անհետ կորածների որոնողական աշխատանքները հետագայում իրականացնում են ռուս խաղաղապահ առաքելության զինծառայողները՝ ԿԽՄԿ-ի, հայկական ու ադրբեջանական կողմի հետ համագործակցելով։ Անհետ կորածների բոլոր տվյալները ֆիքսվում ու փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։

ՌԴ ՊՆ-ից նաև հայտնում են, որ սկսվել է մարդասիրական օգնության հասցեական բաժանումը։

Նախօրեին ռուս զինծառայողներն ավելի քան 650 կգ մարդասիրական օգնություն են փոխանցել բազմազավակ ընտանիքներին ու հարկադիր վերաբնակեցվածներին։

Տաթև Ֆռանգյան