Karevorinfo  Իրադարձություններ  279

Ինչպես Նիկոլի ժամանակ, 90 թվին էլ մտածում էինք՝ փրկիչը եկավ, ժողովրդավարություն է, բայց ՀՀՇ-ն ավտորիտարիզմ հաստատեց, քանդեց երկիրը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:20 չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
Ինչպես Նիկոլի ժամանակ, 90 թվին էլ մտածում էինք՝ փրկիչը եկավ, ժողովրդավարություն է, բայց ՀՀՇ-ն ավտորիտարիզմ հաստատեց, քանդեց երկիրը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ

-Պարո՛ն Թադևոսյան, հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների օր է նշանակված, սակայն պետության առաջ ծառացած խնդիրների շուրջ դիսկուրս քաղաքական ուժերը գրեթե չեն տանում՝ ինչպե՞ս վերականգնել պետությունը, տնտեսությունը, ինչպե՞ս պաշտպանել ժողովրդավարությունը կեղծիքից և հարձակումներից։ Փոխարենը, օրինակ՝ ընտրություններին ընդառաջ Վազգեն Մանուկյանը և նրա շուրջ հավաքվածները ամեն ինչ ոչնչացնելու սպառնալիք են տեղում, ինչո՞ւ ունենք այս իրավիճակը։

-Ամեն ինչ առաջին հայացքից տարօրինակ է թվում, բայց երբ նայում ենք փաստացի իրավիճակը, հասկանալի է դառնում՝ այն իմաստով, որ առայժմ քաղաքական ներքին խաղացողների համար ավելի մեծ դեր է կարծես խաղում արտաքին գործոնը, քան բուն ներքին, հասարակական տրամադրությունները և դրանց հանդեպ հասարակության տրամադրությունները։

-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «արտաքին գործոն»։

-Դե ասենք՝ ոչ հայկական, արտաքին խոշոր խաղացողները, ովքեր որ կա՛մ ռեգիոնալ, կա՛մ գլոբալ խաղացողներ են, ինչպես ասենք՝ ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Թուրքիան, Իրանը և այլն, և առայժմ պարզ չի՝ քաղաքական մեր ուժերը ավելի շատ այդ գործոններո՞վ պայմանավորված են գործելու, թե՞ ամեն դեպքում՝ հասարակության ձայնի գործոնը միգուցե կարևոր է դառնալու։ Եվ նաև նկատի ունենք, որ դեռ չենք մտել նախընտրական շրջան․ սա ավելի հետպատերազմյան փուլն է, և նախընտրական փուլը նոր-նոր իրեն կսկսի զգացնել տալ։ Հետպատերազմյան փուլում ամեն ինչ շատ արագ դասավորվեց, քաղաքական դաշտը բաժանվեց երկու բևեռի և նրանց միջև է գնում հիմնական պայքարը։ Այդ երկու բևեռի միջև պայքարի տրամաբանությունը մեկը մյուսին հնարավորինս բացասական բևեռի մեջ դնելուն է ուղղված։

-Կարելի՞ է սա դիրքային, և ոչ՝ գաղափարական պայքար որակել։

Դիրքային պայքար է մեկը մյուսի դեմ, այլ ոչ՝ հասարակության կարծիքի վրա հենվելով և հասարակական կարիքի պահանջարկը բավարարելուն ուղղված։ Միգուցե դա բնական է, որովհետև պատերազմից հետո որևէ քաղաքական ուժ այդպես հստակ երկրի վերականգնման ծրագիր չէր կարող ունենալ։ Բայց այն, որ նաև այսօրվա քաղաքական գործող դերակատարները չեն հասկանում, որ հասարակական տրամադրությունները հօգուտ իրենց կարող են աշխատել, եթե իրենք հասարակության՝ բովանդակային առաջարկներ ակնկալող հատվածի հետ խոսեն, փոխարեն՝ մեկը մյուսին թիրախավորեու, և մեկը մյուսին սև ու սպիտակ վերածելու։ Քաղաքական դերակատարները կա՛մ չեն հասկանում, որ կան բովանդակային ակնկալիքներ, կա՛մ մտածում են, որ այդ բովանդակային ակնկալիքներն իրենց առանձնապես դիրքային առավելություն չեն տալու մյուսների հանդեպ։

-Ժողովրդավարության արժեքների և այն պաշտպանող կազմակերպությունների նկատմամբ հարձակում գործող ուժերը պատերազմից հետո այս թեզն են տարածում, թե պարտությունը հենց ժողովրդավարության հետևանքն էր, անվտանգությունը կասկածի տակ դրվել է, քանի որ ժողովրդավարական ճանապարհով է այս իշխանությունը եկել, և եթե բռնապետական պետություն լինեինք, այսպես չէր լինի։ Եվ երկրորդ պնդումը կա, որ եթե ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած ուժն ապաշնորհ է պետական կառավարման մեջ, դա ևս մեկ հաստատում է, որ ժողովրդավարությունն է վատ բան, և եթե արյունոտ բռնապետ ղեկավարեր պետությունը՝ կարգուկանոն հաստատելով, ավելի ճիշտ կլիներ։ Ինչպե՞ս վարվել նման թեզերի հետ։

-Դա ավելի շատ պրիմիտիվ մանիպուլյացիա է։ Այսօրվա կառավարությունը և վարչապետը ապաշնորհ մարդիկ են, ապաշնորհ են պետական կառավարման տեսանկյունից։ Դա է ամբողջ պրոբլեմը։ Ամբողջ հարցն այն է՝ ժողովրդավարական գործընթաց չենք ունեցել Հայաստանում։ 2018-ի ընտրությունները մենք կարող ենք համարել ժողովրդական ընտրություն, նույն 18 թվի շարժումը ժողովրդավարական չէր, բայց ժողովրդական էր։ Այստեղ ողջ խնդիրն այն է, որ ժողովրդավարության բովանդակությունը և արժեքը չենք պատկերացնում։ Բացի այդ, մեր հասարակությունն ինքը հեռու է ժողովրդավարությունից իր արժեհամակարգով և հնարավոր չի ոչ ժողովրդավար հասարակության մեջ ժողովրդավարական ընտրություն կազմակերպել և առաջիկայում չի լինելու նման հնարավորություն։

-Ի՞նչ եք կարծում՝ ավելի հե՞շտ է մեր հասարակությանն այդ պայմաններում համոզել, որ եթե դիկտատորը լիներ մեր ղեկավարը, ո՛չ արդար և ազատ ընտրություններով իշխանության եկածը, մենք չէինք պարտվի պատերազմում։

Հասարակությանն էդ համոզելը բարդ է, որովհետև հասարակությունը շատ հետաքրքիր է՝ ինքը, չնայած ժողովրդավարական չի, բայց ինքն իրեն մեկ-մեկ դնում է ժողովրդավարական հասարակության տեղ, ինքն երազում է, իրեն դնում է «իր երազածն տղայի տեղը»։ Այն, որ այս հասարակությունն այսօր չունի ժողովրդավարական զարգացած քաղաքական ուժեր, էդ նրանից չի, որ քաղաքական ուժերը տգետ են, հասարակությունն ինքն իր մեջ չի ունեցել այդ արժեքները, չի զարգացրել այդ արժեքները կրող քաղաքական ուժ, որովհետև ինքը դրա կրողը չէ։ Դա բնական է, որովհետև հետխորհրդային հասարակություններն են այդպիսին։ Միայն Մերձբալթյան հանրապետություններն են, որ էդպիսին չեն, որովհետև իրենք 46 թվից հետո են մտել Խորհրդային Միության մեջ և մինչև ԽՍՀՄ մտնելը իրենք եղել են ժողովրդավարական երկրներ։

Խորհրդային մարդը կառավարվում էր պարտիայի կողմից։ Էդ մարդիկ ինքնուրույն մտածողներ չէին, որովհետև ինքնուրույն մտածողությունը տոտալիտար սիստեմը, բնաջնջել էր մարդկանց մեջ։ Դրանից հետո մենք անկախության անցանք ազգայնական գաղափարներով, ոչ թե ժողովրդավարական։ Այն, որ ասում են՝ 90 թվի մայիսին եղավ ժողովրդավարական ընտրություն, դա կեղծիք է։ Ես եղել եմ այդ ընտրություններում վստահված անձ և տեսել եմ՝ ինչպես է ՀՀՇ-ն խախտում։ Ես ՀՀՇ-ի կողմից եմ եղել և ինքս էլ եմ արել էդպիսի բան։ Ոնց որ Նիկոլի ժամանակ էինք մտածում, որ իրեն ամեն ինչ կարելի է, որովհետև ինքը մեր փրկիչն է, ժողովրդավարություն է, էն ժամանակ էլ մտածում էինք՝ դա անելու է ՀՀՇ-ն, բայց ՀՀՇ-ն եկավ՝ իր ավտորիտարիզմը հաստատեց մեր գլխին, քանդեց երկիրը, տնտեսությունը։ Մենք չէինք հասկանում, որ էդ ամեն ինչը չի կարելի, որովհետև մենք չգիտեինք՝ ինչ է ժողովրդավարությունը, էսօր էլ չգիտենք՝ ինչ է ժողովրդավարությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան