Karevorinfo  Իրադարձություններ  214

Ինչպես է Ալիևի ավտորիտար ռեժիմը թափանցել Եվրոպայի սրտում գտնվող կառավարություն․ VICE-ի բացահայտումը

20:55 երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
Ինչպես է Ալիևի ավտորիտար ռեժիմը թափանցել Եվրոպայի սրտում գտնվող կառավարություն․ VICE-ի բացահայտումը

VICE պարբերականը հոդված է հրապարակել, թե ինչպես է կոռուպցիոն տարբեր մեխանիզմներով Ադրբեջանը Գերմանիայում լոբբինգ իրականացնում։ Հետաքննությունը պարզել է, որ քիչ հայտնի հեռուստալիքն ու մեծ գումարները Գերմանիայում Ադրբեջանի իմիջի լավացման լոբբինգի հիմնական մաս են կազմում։

Հրապարակման մեջ ասվում է, որ Անգելա Մերկելի իշխող Քրիստենա-դեմոկրատական ու Քրիստոնեա-սոցիալական միության միջև վերջերս համավարակային սկանդալ է։ Բայց կա ավելի մեծ սկանդալ, որն «Ադրբեջանի գործն» է։

Լրատվամիջոցի հետաքննությունը ցույց է տալիս պահպանողական գերմանացի պատգամավորների վրա ավտորիտար ռեժիմի նախկինում անհայտ ազդեցության աստիճանը։ Ըստ հրապարակման՝ նավթով հարուստ ու քննադատներին բանտերը լցնելու սովորություն ունեցող Ադրբեջանը վերջին տարիներին Եվրոպայում փորձում է իր համար ավելի լավ իմիջ գնել, ինչն իրականացվում է սպորտային իրադարձությունների հովանավորմամբ ու քաղաքական գործիչների կաշառմամբ։ Եվ դա ոչ միշտ է հաջողված։

«Օրինակ՝ 2020 թվականին պարզվեց, որ ԵԽԽՎ-ում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին վճարվել է շուրջ 2 մլն եվրո՝ կանխելու Ադրբեջանի դեմ բանաձևի ընդունումը, նա Միլանի դատարանի կողմից 4 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Գերմանիայում հետաքննություն է ընթանում մի շարք պատգամավորների նկատմամբ, ներառյալ՝ Կարին Շթրենցն ու Աքսել Ֆիշերը, որոնք իշխող դաշինքի անդամ են»,- ասվում է հոդվածում։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի ազդեցությունը Բեռլինի վրա ներառում է քաղաքական գործիչների ու լոբբիստների մեծ ցանց։

«Պատգամավոր ու պետական քարտուղար Թոմաս Բարայսն առանցքային դերակատարում ունի կանցլեր Մերկելի տնտեսական քաղաքականության մեջ, մի քանի անգամ այցելել է Ադրբեջան։ Անցյալ տարի էլ, COVID-19-ի առաջին ալիքի ժամանակ, լոբբինգ էր անում, որ թոքերի արհեստական շնչառության ապարատներ ուղարկվեն Ադրբեջան։ Քանի որ Գերմանիայում էլ դրանք քիչ են, առաջարկը մերժվեց։ Օլավ Գուտտինգը ևս իշխող դաշինքի անդամ է, որն ուշադրություն է գրավել Ադրբեջանի մասին լավ արտահայտություններով, 2018թ․ կայացած առաջին գերմանա-ադրբեջանական տնտեսական ֆորումի ժամանակ նաև գովում է, որ Ադրբեջանը «ժողովրդավարության երկար պատմություն ունի»»,- ասվում է հոդվածում։

VICE-ի հետաքննության համաձայն՝ Գուտտինգի խորհրդարանական գրասենյակի համար ադրբեջանցի մասնագետ է վարձել, որի ֆեյսբուքյան հրապարակումներն իր մեջ ներառում են բռնապետ Ալիևի մասին քծնանքներ, իսկ հայերին անվանում է «կենդանիներ» կամ «շներ»։ Ներկա ընտրական շրջանի 22 ամիսների ընթացքում Գուտտինգը հայտարարագրել է 450․000 եվրոյի լրացուցիչ եկամուտ՝ իր պառլամենտական աշխատավարձի հետ համեմատ։ Որպես փաստաբան՝ նա իրավունք ունի գաղտնի պահել իր հաճախորդներին ու նրանցից ստացված եկամուտը։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ ադրբեջանական մեդիան հաճախ է հեռարձակում գերմանական TV Berlin հեռուստաալիքի հարցազրույցները։ Այն Գերմանիայում մեծ անուն չունի, սակայն լավ հայտնի է ու կապեր ունի մայրաքաղաքում, որը 2013թ․-ին մի կերպ խուսափեց սնանկացումից։ Հեռուստաալիքի հայտնի դեմքերից է Փիթեր Բրինքմանը։ Ըստ VICE-ի՝ թվում է, թե Բրինքմանը կորցրել է հավատը քննադատական լրագրության հանդեպ, երբ խոսքը գնում է ԼՂ հակամատության ու Ալիևի բռնապետական ռեժիմի մասին։ 2015 թվականին գերմանացի լրագրող Շտեֆան Նիգգեմայերը TV Berlin-ն անվանել է «Ադրբեջանի կառավարության ալիք»։

Նույն տարի Բրինքմենը հարցազրույց է վերցրել պատգամավոր Շթրենցից, որը վերջերս է մահացել։ Հարցազրույցը ցույց է տալիս, թե ինչպես չպետք է քաղաքական հարցազրույցներ վարել։

VICE-ը գրում է, որ TV Berlin-ը Գերմանիայի համար բավական փոքր է քարոզչության համար աննկատ մնալու և իդեալական վայր՝ ադրբեջանական լոբբիի համար։  Բաքվում TV Berlin-ը կշիռ ունի ու հեշտությամբ տարածվում է պետական մամուլում։ Հեռուստաալիքի ծրագրերի ղեկավարը հրաժարվել է VICE-ի հետ խոսել։ Բրինքմանը ևս հրաժարվել է հարցերի պատասխանել, որոնք հատկապես Ադրբեջանի շահերին ու ռեժիմին են վերաբերվում։

Սակայն TV Berlin-ի արտադրական գործընթացին ծանոթ ինսայդերներից մեկը VICE-ին պատմել է, որ շատ հաղորդումներ պատվիրվել ու վճարվել են Ադրբեջանի կառավարության կողմից, հեռուստաալիքին մոտ կանգնած այլ աղբյուրներ հաստատել են դա։ Այս ամենի հետ կապված VICE-ը գրավոր հարցում է ուղարկել հեռուստաալիքին, սակայն վերջնաժամկետի ավարտին պատասխան չեն ստացել։

Բացի այդ՝ լրատվամիջոցի հետաքննությունը նաև TEAS լոբբիստական կազմակերպությանն է ի հայտ բերել, որն էլ իրականացնում է այս ամբողջ գործարքները։ Հրապարակման համաձայն՝ ֆինանսական միջոցները գալիս են լոբբիստական «Եվրոպական Ադրբեջան հասարակություն»՝ TEAS-ից, որն արդեն լուծարված է։ Փաստաթղթերը, որոնք ուսումնասիրվել են VICE-ի կողմից,  հաստատում են բիզնես կապերը։ 2008-2018 թվականներին TEAS,-ը, որը տեղակայված է եղել Բաքվում, լոբբիստական գործունեություն է ծավալել Լոնդոնում, Փարիզում, Ստամբուլում, Բեռլինում ու Բրյուսելում։ Կազմակերպությունը ստեղծվել է Նիջաթ ու Թալե Հեյդարովների կողմից, որոնք Ադրբեջանի արտակարգ իրավիճակների՝ բավական ազդեցիկ նախարար Քամալադդին Հեյդարովի որդիներն են։ Հիմնական նպատակն է եղել ընդգծել երկրի տնտեսական ներուժն ու «ԼՂ հակամարտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը»։

Կազմակերպության գերմանական կառույցի ղեկավար Շահին Նամաթին ունեցել է անցաթուղթ ու կարողացել է առանց հատուկ թույլտվության ցանկացած պահի այցելել պատգամավորների գրասենյակներ, շրջել խորհրդարանի միջանցքներով։ Աշխատել է նաև ռեժիմի կողմակից պատգամավորների հայտարարությունների վրա, որոնք հետո տարածվել են Ադրբեջանի կայքերով։ Նամաթին նաև ընտրված գործիչների համար դեպի Բաքու տուրեր է կազմակերպել, խնջույքներ կազմակերպել Hotel de Rome-ում։ TEAS-ի կողմից կազմակերպված ջազային համերգների ժամանակ նա փորձել է ուշադրություն հրավիրել ադրբեջանցի փախստականների վրա․ ռեժիմի հիմնական մարտավարությունը՝ համակրանք ստանալու։

VICE-ի աղբյուրների համաձայն՝ Մանաթին ու հաղորդավար Բրինքմանը նաև մոտ ընկերներ են։ Նամաթին, ի դեպ, այդպես էլ չի պատախանել լրատվամիջոցի հարցերին։ Գուտտինգը ևս հրաժարվել է հարցազրույցից, իսկ ահա Բարայսն ասել է, որ Ադրբեջանում 5 անգամ եղել է, որի մասին խորհրդարանին զեկուցվել է, քանի որ դրանք եղել են իր լիազորությունների շրջանակում։ Նաև նշել է, որ Նամաթիից ու TEAS-ից էլ երբևէ գումար կամ նվերներ չի ստացել։

Ի տարբերություն պահպանողականների՝ «Կանաչների» ներկայացուցիչ գործիչները անհասանելի են մնում ադրբեջանցի լոբբիստների համար։ Լրատվամիջոցը զրուցել է Կանաչներից պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս պառլամենտական խմբի անդամ Թաբեա Ռյոների հետ, որը 2015թ․ եղել է Բաքվում պառլամենտական խմբի կազմում Շթրենցի հետ։ Նա պատմել է, որ Ալիևի հետ հանդիպումից առաջ Շթրենցը պնդել է, որ խոսակցության թեման չափավորեն։ Ավելի ուշ Ռյոները տեսել է, թե ինչպես է Ալիևը կանգ առել հյուրանոցի մոտ ու նախասրահում համբույրով ողջունել Շթրենցին։

Էմմա Չոբանյան