Karevorinfo  Իրադարձություններ  134

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը ժամանել է Հայաստան

20:45 երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Ջոն Գալագերը՝ ստանձնելու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը, այս մասին գրում է ՀՀ-ում Միացյալ Թագավորության ֆեյբուքյան էջը։

Պրն Գալագերը նախկինում աշխատել է որպես փոխդեսպան և Քաղաքական ու տնտեսական հարցերով խորհրդական Բուենոս Այրեսում (2015-2020), ինչպես նաև Հաղորդակցության հարցերով խորհրդական` Պեկինում (2011-2015)։

Նա նաև աշխատել է ֆինանսների ոլորտում՝ ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունում (Լոնդոն, 2008-2010)։

Տեղեկատվությունը տեղադրված է նաեւ Միացյալ Թագավորուրության կառավարության կայքում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 8-ից ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատանքները ղեկավարում էր  Հայաստանում ՄԹ Գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը:

2019-ին այդ պաշտոնին նշանակվեց ազգությամբ հայ բրիտանացի դիվանագետ Ալան Անդրանիկի Գոգբաշյանը, սակայն նա չհասցրեց ժամանել Երևան, նրա նշանակումը Լոնդոնը չեղարկեց և նրան տեղափոխեց այլ աշխատանքի: Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան նշանակվեց միայն 2020 թվականի դեկտեմբերին: