Karevorinfo  Իրադարձություններ  118

Իրանը չի գնա ուրանի հարստացման նվազեցման, քանի դեռ ԱՄՆ-ն չի չեղարկել պատժամիջոցները

17:55 երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
Իրանը չի գնա ուրանի հարստացման նվազեցման, քանի դեռ ԱՄՆ-ն չի չեղարկել պատժամիջոցները

Իրանի իշխանությունները չեն գնա ուրանի հարստացման՝ մինչև 20%-ի նվազեցման, քանի դեռ ԱՄՆ-ն չի չեղարկել Թեհրանի դեմ կիրառված պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի։

«20 տոկոսանոց հարստացված ուրանը համապատասխանում է միջուկային գործարքի 36-րդ կետին, և կդադարեցվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն չեղարկի բոլոր պատժամիջոցները»,- նրա խոսքն է մեջբերում հեռուստաալիքը։

Պաշտոնյան հավելել է, որ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իզուր ժամանակ է կորցնում»։

«Եթե նրանք մոտ ժամանակներս չչեղարկեն պատժամիջոցները, ապա Իրանը հաջորդ քայլերը կձեռնարկի, որոնք կնշանակեն միջուկային գործարքի շրջանակներում Իրանի պարտավորությունների կրճատում»,- նշել է նա։

Երկուշաբթի Politico-ն գրել էր, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են այս շաբաթվա ընթացքում Իրանի իշխանություններին նոր լուծման տարբերակներ առաջարկել Համատեղ համապարփակ գործողությունների պլանի շուրջ։

Տաթև Ֆռանգյան