Karevorinfo  Իրադարձություններ  211

Աշխարհի 23 երկիր կողմ է համաճարակների դեմ պայքարելու մասին միջազգային պայմանագրին

21:30 երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
Աշխարհի 23 երկիր կողմ է համաճարակների դեմ պայքարելու մասին միջազգային պայմանագրին

Աշխարհի 23 երկրների առաջնորդներն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)  հավանություն են տվել միջազգային պայմանագիր ստեղծելու գաղափարին, որը կօգնի աշխարհին` լուծել ապագա առողջապահական արտակարգ իրավիճակները, ինչպիսին է կորոնավիրուսային համաճարակը, գրում է France 24-ը:

Նման համաձայնագրի գաղափարը, որը կամրագրի աշխարհի բոլոր երկրների հավասար հասանելիություն պատվաստանյութերին, դեղորայքին ու համաճարակի ախտորոշման համար անհրաժեշտ սարքավորումներին, առաջարկվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից անցյալ տարի նոյեմբերին տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի ժամանակ։

Երեքշաբթի այն պաշտոնապես ստացել է Ֆիջիի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Բրիտանիայի, Ռուանդայի, Քենիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Կորեայի, Չիլիի, Կոստա Ռիկայի, Ալբանիայի, Հարավային Աֆրիկայի, Տրինիդադ և Տոբագոյի, Նիդեռլանդների, Թունիսի, Սենեգալի, Իսպանիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Ինդոնեզիայի, Ուկրաինայի և ԱՀԿ ղեկավարների հավանությունը:

«Կլինեն այլ համաճարակներ և առողջապահական այլ խոշոր արտակարգ իրավիճակներ: Ոչ մի կառավարություն կամ գործակալություն չի կարող միայնակ հաղթահարել այդ սպառնալիքները», – հայտարարել են երկրների ղեկավարները համատեղ հայտարարությունում:

Տաթև Ֆռանգյան