Karevorinfo  Իրադարձություններ  264

Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների հետ շփվելու համար կայքէջ է բացել

14:00 երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
Դոնալդ Թրամփն իր կողմնակիցների հետ շփվելու համար կայքէջ է բացել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կայքէջ է բացել, որը նախատեսված է նրա կողմնակիցների հետ հաղորդակցվելու համար։ Այս մասին հայտնել է Fox News-ը:

Ըստ աղբյուրի՝ ռեսուրսը նախատեսված է «Թրամփի վարչակազմի մեծ ժառանգությունը պահպանելու և «առաջնայինն Ամերիկան է» օրակարգը խթանելու համար»: Հանրապետականի գրասենյակը «կձգտի տեղեկացնել, կրթել և ոգեշնչել բոլոր խավերի ամերիկացիներին»:

Կայքում հնարավորություն կա «մտքերով կիսվել» ԱՄՆ 45-րդ նախագահի ու նրա տիկնոջ՝ Մելանիայի հետ։ Նախկին նախագահի կողմնակիցները, լրացնելով իրենց կոնտակտային տվյալները պարունակող ձևը, կկարողանան նաև թողնել դիմում՝ Թրամփ զույգին հրավիրելու որևէ միջոցառման կամ դիմավորելու նրանց որևէ հատուկ առիթով:

Տաթև Ֆռանգյան