Karevorinfo  Իրադարձություններ  192

AstraZeneca պատվաստանյութն անվանափոխվել է

11:30 երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
AstraZeneca պատվաստանյութն անվանափոխվել է

Անգլո-շվեդական AstraZeneca  ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը մարտի 25-ից ստացել է նոր անվանում՝ Vaxzevria։ Այս մասին ասվում է EMA դեղերի եվրոպական գործակալության կայքէջում։

Շվեդիայի առողջապահական ապրանքների գործակալության պորտալում նշվում է, որ անվանափոխումն այլ փոփոխություններ չի առաջացնի, բայց պատվաստումներ իրականացնող մասնագետները պետք է տեղյակ լինեն վերանվանման մասին, քանի որ ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը, պիտակավորումը և փաթեթավորումը կարող է տարբեր լինել:

Ամենայն հավանականությամբ, այս փոփոխությունները գրանցվել են մարտ ամսին հայտնված այն տեղեկությունների ֆոնին, որ մարդկանց մոտ այս պատվաստանյութով պատվաստումից հետո առաջանում են վտանգավոր բարդությունները։ Ավստրիայում պատվաստված մարդու մոտ հայտնաբերել են բազմաթիվ թրոմբոզներ և նա մահացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո 10 օր անց։ Եվս մեկ մարդ հոսպիտալացվել է թոքային էմբոլիայի պատճառով: Ավելի ուշ, նման տեղեկատվություններ սկսեցին ստացվել եվրոպական այլ երկրներից: ԵՄ որոշ երկրներ որոշում են կայացրել դադարեցնել այս պատվաստանյութով պատվաստումները։

Տաթև Ֆռանգյան