Karevorinfo  Իրադարձություններ  217

Ռազգիլդեևի գործով դատական նիստը կրկին ուշացումով է սկսվել

19:50 երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
Ռազգիլդեևի գործով դատական նիստը կրկին ուշացումով է սկսվել

յսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հերթական դատական նիստը. տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Այսօր այն կրկին տեխնիկական պատճառներով ուշացած սկսվեց, այս անգամ՝ 50 րոպեով։

Հիշեցնենք՝ Ջ․ Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը մեղադրանքը չի ընդունում և դատական նիստերին շարունակում է մասնակցել հեռավար։ Լրագրողներին ևս չի թույլատրվում նկարահանել ամբաստանյալին։

Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱՎ-ը։ Նրա շահերը դատարանում ներկայացնում են ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը։

Այսօր ևս դատարանը շարունակեց հետազոտել գրավոր ապացույցները։

Հաջորդ դատական նիստը 2021 թ․ ապրիլի 5-ին՝ ժամը 16։00-ին է։