Karevorinfo  Իրադարձություններ  164

ՀՀ-ում մահճակալային ֆոնդը սպառվում է․ առողջապահական համակարգը՝ նոր կոլապսի եզրի՞ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:15 երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
ՀՀ-ում մահճակալային ֆոնդը սպառվում է․ առողջապահական համակարգը՝ նոր կոլապսի եզրի՞ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում COVID-ի 6500-ից ավելի դեպք է գրանցվել, մահացել՝ 116 մարդ։ Առողջապահության նախարարությունում մտահոգվում են՝ եթե այսպես շարունակվի, բուժհամակարգը կրկին կոլապսի կենթարկվի։

«Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է։ Մոտ 90%-ով հիվանդության աճ ունենք։ Վիրուսի տարածման ցուցանիշը 1.2 է այս պահի դրությամբ»,- ասում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Այսօրվա դրությամբ՝ հանրապետությունում քովիդով հիվանդներին սպասարկող 20 վերապրոֆիլավորված հիվանդանոց կա։ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշում է՝ թեպետ առայժմ մահճակալային ֆոնդի խնդիր չկա, առաջիկա մեկ շաբաթում մոտ 7․000 նոր դեպք է կանխատեսվում, ինչը լուրջ հետևանքներ կարող է ունենալ։ Գայանե Սահակյանի խոսքով՝ սպասվող 7000 դեպքնը հանրապետության մահճակալային ֆոնդն ամբողջովին կսպառի և, արդյունքում, հոսպիտալացման համար հերթեր կառաջանան։

Դեպքերի աճին զուգահեռ՝ քաղաքացիները թուլացրել են վարակի նկատմամբ զգոնությունը։ Այսօր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստում քննարկվել է հակահամաճարակային միջոցառումների վերահսկողությունը խստացնելու հարցը։ Վարչապետը հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես՝ փակ տարածքներում և հանրային տրանսպորտում։ Քննարկվել է նաև պատվաստման շարունակական գործընթացը։

Հայաստանում ԱՀԿ գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը նշում է՝ պատվաստանյութերը կարևոր լծակ են՝ մեղմելու Հայաստանում համավարակի հետ կապված իրավիճակը․

«Այն, որ այժմ պատվաստանյութերի առաջին խմբաքանակն է բերվել, կարևոր է բնակչության պաշտպանվածության համար։ ԱՀԿ-ն, հասկանալով, որ պատվաստանյութերը քիչ են և արտադրողները չեն հասցնում դրանք արտադրել, խորհուրդ է տալիս առաջին հերթին ռիսկային խմբի մարդկանց պատվաստել․ դրանք են առաջնագծում գտնվող բուժաշխատողները, քրոնիկական հիվանդություններ ունեցողները և 65 տարեկանից բարձր անձինք»,- նշում է Զայցևը:

«COVAX FASILITY» նախաձեռնության միջոցով AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, երեկ է Հայաստան բերվել։ Ըստ ուսումնասիրությունների՝ պատվաստված անձանց մոտ այն 76%-ով նվազեցնում է ախտանշանների զարգացման հավանականությունը։ Առողջապահության նախարարությունից նշում են, որ միջազգային շուկայում մինչև 25 դոլար արժողությամբ պատվաստանյութը Հայաստանը մի քանի անգամ ավելի մատչելի է ձեռք բերել։

«Մեկ դեղաչափը մոտ 4.5 դոլար է․ 4-ը՝ արտադրողին, տեղափոխման և այլնի ծախսերն էլ հետը հաշված՝ մոտ 4.5 ԱՄՆ դոլար։ Հավատացեք՝ 25 դոլարի համեմատ՝ սա մեր երկրի համար բավականին մատչելի գին է, մեր սուղ տնտեսական միջոցների պայմաններում սա մեզ համար ուղղակի ձեռքբերում է»,- նշում է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

Առողջապահական գերատեսչությունից նշում են՝ միայն AstraZeneca-ով չեն սահմանափակվելու։ Առաջիկայում Հայաստանին այլ պատվաստանյութեր ևս կառաջարկվեն։ Բավարար քանակությամբ պատվաստանյութ ունենալու դեպքում՝ պատվաստվելու հնարավորություն նաև վարակված և արդեն լավացած քաղաքացիները կունենան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան