Karevorinfo  Իրադարձություններ  112

Մահացել է Բարաք Օբամայի քենիացի տատը

Մահացել է Բարաք Օբամայի քենիացի տատը

Մահացել է Բարաք Օբամայի քենիացի տատը
22:45 երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
Մահացել է Բարաք Օբամայի քենիացի տատը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի տատը՝ Սառա Օբաման, 99 տարեկանում մահացել է Քենիայում։ Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Մարսաթ Օնայնգոն, գրում է Capital news-ը։

«Ճիշտ է, նա հեռացել է Աստծո հետ լինելու համար։ Նա մահացել է այս առավոտյան»,- ասել է Սառա Օբամայի դուստրը։

Հավելենք, որ Սառա Օբաման Բարաք Օբամայի հորական պապի երրորդ կինն է: Չնայած ԱՄՆ նախկին նախագահի արյունակիցը չէ, սակայն Օբաման միշտ լավ է վերաբերվել նրան ու անգամ «Սառա տատիկ» անվանել: Վերջին անգամ Բարաք Օբաման նրան այցելել է 2018 թվականի հուլիսին:

Տաթև Ֆռանգյան