Karevorinfo  Իրադարձություններ  262

COVID-19 համաճարակի հաջորդ փուլը կլինի կենդանիների վարակումը

12:05 երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
COVID-19 համաճարակի հաջորդ փուլը կլինի կենդանիների վարակումը

SARS-CoV-2 կորոնավիրուսի պաթոգեն պոտենցիալը դեռևս իրացված չէ. COVID-19 համաճարակի հաջորդ փուլը կլինի տնային և գյուղատնտեսական կենդանիների վարակումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Գամալեի անվան համաճարակաբանության ու միկրոբիոլոգիայի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգ, գրում է «Ինտերֆաքսը»։

«Կորոնավիրուսը դեռ չի իրացրել իր պաթոգեն ներուժը: Հաջորդ փուլը գյուղատնտեսական և տնային կենդանիների վարակումն է», – ասել Գինցբուրգը:

«Եվ երբ մենք մեկ տարվա ընթացքում լավ պատվաստանյութերի միջոցով պաշտպանենք մարդկությանը, մինչ այդ կենդանիները կվարակվեն, իսկ սիրելի կենդանիներից ազատվել ոչ ոք չի պատրաստվում: Հետևաբար, այս հարուցիչի օջախները անընդհատ կլինեն մեր շուրջը, ընդ որը այն դեռ էվոլյուցիայի կենթարկվի», – հավելել է նա:

Այս պատճառով էլ, ըստ ռուս գիտնականի՝ «անհրաժեշտ է պատրաստ լինել այս հաուցիչի հետ երկարատև գոյակցությանը»։

Տաթև Ֆռանգյան