Karevorinfo  Իրադարձություններ  239

Հայաստանում 30 ոլորտ կմոտենա եվրոպական չափորոշիչներին․ ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումն ընթացքի մեջ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:10 շաբաթ, 27 մարտի, 2021 թ.
Հայաստանում 30 ոլորտ կմոտենա եվրոպական չափորոշիչներին․ ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումն ընթացքի մեջ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 1-ից Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ մտավ: Փաստաթղթի ճանապարհային քարտեզով սահմանված շուրջ 350 գործողություններն իրականացնելու համար Հայաստանի կառավարությունը մոտ 8 տարի ժամանակ ունի։ Արդյունքում՝ երկրում շուրջ 3 տասնյակ ոլորտ կմոտեցվի Եվրամիության չափորոշիչներին։

«Դրանք վերաբերում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են, օրինակ, տրանսպորտը, էներգետիկան, շրջակա միջավայրը, սպառողների պաշտպանությունը։ 2018 թվականի հունիսի 1-ից արդեն իսկ համաձայնագրի շուրջ 80%-ն ուժի մեջ էր մտել։ Այս տարվա մարտի մեկից մյուս 20%-ը ևս ուժի մեջ մտավ և արդեն ոչ թե ժամանակավորապես, այլ անժամկետ։ Մարտի 1-ից ուժի մեջ մտած հատվածի համար նույնպես մշակվել է ճանապարհային քարտեզ, քննարկվել և ուղարկվել Եվրոպական կողմին՝ համաձայնեցման։ Եվրոպական կողմից դիտարկումներ, նկատառումներ ստանալուն պես՝ հնարավորություն կունենանք ամբողջացնել քարտեզի մյուս հատվածը, որը ներառում է, օրինակ, մարդկային կապիտալին առնչվող ոլոտները․ առողջապահությունը, ՏՏ-ն, վիճակագրությունը և այլն»,- ասում է ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Սեդրակ Բարսեղանը։

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդգծում է՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր իրավական հիմքերի վրա են դրվում։

«Հայաստանի մի շարք օրենսդրական, իրավական կարգավորումներ պետք է համապատասխանեցվեն այդ համաձայնագրում նշված դրույթներին։ Դրանք վերաբերում են ամենատարբեր ոլորտներին՝ սկսած արդարադատությունից վերջացրած բնապահպանությամբ, տարածքային կառավարմամբ։ Դատաիրավական բարեփոխումներն արդեն իսկ սկսել են, առանձին ռազմավարություններն արդեն իսկ հաստատվել են դեռ 2019-ի սեպտեմբեր-դեկտեմբերին։ Հակակոռուպցիոն ռազմավարությունը, արդարադատության ոլորտի, ոստիկանական բարեփոխումներն են մտնում դրանց մեջ»,- ասում է Արման Եղոյանը։

Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ 2015-ից էին մեկնարկել։ Փաստաթուղթն ի վերջո ստորագրվեց 2017-ի նոյեմբերին։ Կառույցի անդամ բոլոր երկրների կողմից այն ամբողջապես վավերացնելու համար 3 տարի պահանջվեց։ Փաստաթղթի կիրարկման միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Սեդրակ Բարսեղյանն ընդգծում է․ հաշվի առնելով 2020-ին տեղի ունեցած իրադարձությունները, գործընթացը մի փոքր դանդաղել էր․

«Եթե համեմատությունը տանենք Արևելյան գործընկերության մյուս երկրների հետ, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, կարող ենք ասել, որ Վրաստանի և Մոլդովայի պարագայում դա շուրջ 2 տարի տևեց, Ուկրաինայի դեպքում՝ 3: Ղազախստանի պարագայում համաձայնագրի վավերացումը 4 տարի տևեց։ Այնպես որ կարող եմ ասել, որ 3 տարին ողջամիտ ժամկետ էր»։

Թե որքանով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կփոխի Հայաստանի քաղաքացիների կյանքը, կախված է նրանից, թե քաղաքական շրջանակներն ինչպես կընկալեն փաստաթղթի իրական բովանդակությունը․ ասում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հայկ Մարտիրոսյանը․

«Այս փաստաթուղթը ենթադրում է բավականին լուրջ քաղաքական, իրավական, տնտեսական փոփոխություններ և, վերջին հաշվով, հանգեցնելու է քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը։ Բայց, բնական է, որ սրա համար պետք է բավականին շուրջ ինստիտուտներ աշխատեն»։

Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ կարևոր է, որ կառավարությունն էլ իր ծրագրերով նպաստի համաձայնագրի դրույթների իրականացմանը․

«Այս փաստաթղթով ստանձնած պարտավորութունների իրականացումը դիտարկվելու է, մոնիթերինգի է ենթարկվելու և սրա հետ կապված նաև այլ ծրագրերի ծավալների մեծացումը կարելի է կանխատեսելի դարձնել: Այս տեսանկյունից պետք է լուրջ վերաբերվել այս փաստաթղթին»։

Փորձագետը նշում է․ 2017-ից ի վեր՝ Հայաստանին դեռ ամբողջությամբ չի հաջողվել ռեալիզացնել այն հնարավորությունները, որոնք կմեծացնեին համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրատեսականությունը։

Կառավարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ COVID-ի ու Արցախյան պատերազմի հետ կապված՝ համաձայնագրում բովանդակային փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Փաստաթղթի կիրարկումն ապահովող հանձնաժողովում, թեպետ կարծում են, որ տեղի ունեցածը կազդի երկրում բարեփոխումների իրականացման ընթացքի վրա, այնուամենայնիվ, լրացուցիչ դրույթներ չեն ավելացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան