Karevorinfo  Իրադարձություններ  144

Դատապարտելը բավական չէ, պետք է թիկունքում պետություն ունենալ. Ադրբեջանի ավերած եկեղեցու հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:10 երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
Դատապարտելը բավական չէ, պետք է թիկունքում պետություն ունենալ. Ադրբեջանի  ավերած եկեղեցու հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեց տեսանյութ՝ փաստելով ադրբեջանական վերահսկողության տակ անցած Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը: Նշենք, որ այդ եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր պղծման:

Հայաստանի արտգործնախարարությունը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը պարզաբանում է՝ խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում ստեղծված մշակութային հուշարձաններն Ադրբեջանը համարում է «օկուպանտների կողմից ստեղծված» և քարուքանդ է անում դրանք։ Հնագետի համոզմամբ՝ միջազգային կառույցները մեծ անելիք ունեն Ադրբեջանի հրեշավոր քաղաքականության դեմ պայքարելու հարցում։

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանը շեշտում է, որ միջազգային կառույցների դերը չպետք է գերագնահատել, փոխարենը հարկավոր է թիկունքում ունենալ պետության աջակցությունը։

Գագիկ Գյուրջյանն այն կարծիքին է, որ Հայաստանն անընդհատ գնում է իրադարձությունների հետևից, այնինչ, որպեսզի դրանք չկրկնվեն, անհրաժեշտ է ունենալ հստակ համակարգ, ոչ թե Մշակույթի նախարարության կազմում գործող փոքրիկ մի վարչություն, որը չունի համապատասխան լծակներ և իրավասություններ։

Ի դեպ՝ UNESCO-ի Հայաստանի հանձնաժողովը նույնպես դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցու ավերումը։ Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը տեսակետ է հայտնում, որ դա բավական չէ․ անհրաժեշտ է համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել այս թեմայի վրա։

Հավելենք, որ Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին ու Շուշիի Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելու փաստերը քննության առարկա կդառնան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում մարդկության ու խաղաղության դեմ գործված հանցագործությունների, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների դեպքերի առթիվ ՀՀ զինվորական դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող հսկայածավալ քրեական գործի շրջանակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան