Karevorinfo  Իրադարձություններ  171

Շիրակցիները շտապում են արտագնա աշխատանքի․ փետրվարին Գյումրիի օդանավակայանից ՌԴ է մեկնել 4․728 ուղևոր

21:20 ուրբաթ, 26 մարտի, 2021 թ.
Շիրակցիները շտապում են արտագնա աշխատանքի․ փետրվարին Գյումրիի օդանավակայանից ՌԴ է մեկնել 4․728 ուղևոր

Փետրվարի 1-ից մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» ծրագիրը, որով Հայաստանից Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ, կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում, թույլատրվում է ՌԴ մուտքը։

ՌԴ մուտքի արգելքի վերացմանը մեծապես սպասում էին Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչները, քանի որ մարզը հիմնականում ապրում է արտագնա աշխատանքից ստացված եկամուտների հաշվին։ Անցյալ տարի, կորոնավիրուսի համավարակի պատճառով, արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասը մնացել էր Հայաստանում, և հիմա, երբ հնարավորություն է ստեղծվել, շատերն են շտապում մեկնել։

Փետրվարից Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից ՌԴ մեկնողների մեծ հոսք կա։ Օրական մի քանի չվերթ է իրականացվում դեպի ՌԴ՝ ուղևորների մեծ թվով։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնից Factor.am-ին տեղեկացրին, որ «Շիրակ» օդանավակայանից չվերթներ են իրականացնում «Պոբեդա», «Ուրալ», «Նորդ վինդ», «Ազիմուտ», «Նորթ սթար», «Սիբիր» ավիաընկերությունները։ Փետրվարի տվյալներով՝ ընդհանուր ուղևորահոսքը կազմել է 5․933 մարդ։

«2021թ․ փետրվարին ժամանել է 1․205, մեկնել՝ 4․728 ուղևոր»,- փոխանցեցին հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ մարտի տվյալները դեռևս ամփոփված չեն։

Էմմա Չոբանյան