Karevorinfo  Իրադարձություններ  183

Բելառուսում 2 ահաբեկչություն է կանխվել

Բելառուսում 2 ահաբեկչություն է կանխվել

Բելառուսում 2 ահաբեկչություն է կանխվել
18:25 ուրբաթ, 26 մարտի, 2021 թ.
Բելառուսում 2 ահաբեկչություն է կանխվել

Բելառուսի իրավապահները երկու ահաբեկչություն են կանխել Մինսկում և Մինսկի մարզում։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Բելառուսի ՆԳՆ մամլո ծառայությունից։ Տեղեկացվում է, որ գործով ձերբակալվածը ցուցումներ է ստացել BYPOL ընդդիմադիր նախաձեռնությունից։

«Այս գիշեր Պեչիում (Մինսկի մարզ ) ՆԳՆ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության օպերատիվ աշխատակիցները SOBR-ի ուժային աջակցությամբ բերման են ենթարկել 35-ամյա Պինսկի շրջանի բնակչի։ Տղամարդը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել տեղի զորամասում, ևս մեկը՝ Մինսկում: Իրավապահներին հաջողվել է կասեցնել հանցագործությունները, գտնել և վնասազերծել ինքնաշեն պայթուցիկ սարքերը»,- հայտնել են Բելառուսի ՆԳՆ մամլո ծառայությունից։

Տաթև Ֆռանգյան