Karevorinfo  Իրադարձություններ  436

Սարսափել ու կատաղել են՝ 3-4 մլն-ի առանձնատները պետությանը կդառնան, կզրկվեն հարստության 70-80%-ից․ 214 գործ կա․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:35 ուրբաթ, 26 մարտի, 2021 թ.
Սարսափել ու կատաղել են՝ 3-4 մլն-ի առանձնատները պետությանը կդառնան, կզրկվեն հարստության 70-80%-ից․ 214 գործ կա․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ

-Պարո՛ն Ասլանյան, վարչապետը հայտարարում է, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով՝ ռեյտինգայինը դուրս կգա։ Ինչո՞ւ չեք միանգամից ընդունում նոր Ընտրական օրենսգիրքը քաղաքական ուժերի մեծ մասը կողմ է դրան։

-Այստեղ մի փոքրիկ բան կա՝ եթե ամբողջ Ընտրական օրենսգրքին վերաբերվեր․․․ այն մշակվել է, առաջին ընթերցմամբ ընդունվել է, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, և հիմա մենք պատասխանի ենք սպասում։ Բայց նաև մի փոքրիկ հարց կա՝ եթե ամբողջ օրենսգրքի հարցը դրվեր, ապա մենք պետք է ստիպված լինեինք սպասել, Վենետիկի հանձնաժողովից գալուց հետո դա առնվազն պիտի ուղարկվեր ԿԸՀ, և դրանից վեց ամիս հետո այդ Ընտրական օրենսգրքով անցկացվեին ընտրություններ, իսկ դա արդեն կարող էր հասնել նոյեմբեր-դեկտեմբեր։ Այդ դեպքում արդեն ընդդիմադիր դաշտը կսկսեր ուրիշ բան խոսել, թե տեսեք՝ դիտավորյալ այսպես կամ այնպես են անում։ Իսկ մասնակի փոփոխություններով մենք գնում ենք կոնսենսուսի այն համաձայնությամբ, որ ասում ենք՝ սիրելիներս, եթե դուք ուզում եք, այս մի փոքրիկ փոփոխությունն արագորեն կանենք և միասին կգնանք ընտրության։

-Բայց ինչպես ասում են՝ սատանան թաքնված է մանրուքներում կա քննադատություն, որ չեք ընդունում նոր օրենսգիրքը, որպեսզի՝ վարչական ռեսուրսներն ազատորեն կիրառեք, քանի որ նոր օրենսգրքով խստացում է լինելու այս մասով, որպեսզի ֆինանսական ծախսերը պակաս հսկվեն, նորով էլի խստացում է նախատեսվում թափանցիկության հաշվին։ Այդպես չէ՞։

-Ճիշտ հակառակը՝ այդ բոլորն ինչ-որ կա, ավելի ձեռնտու է ընդդիմադիրներին, քան մեզ։ Ի՞նչ է նշանակում վարչական ռեսուրսներն օգտագործել։

-Օրինակ՝ վարչական ռեսուրսի կիրառում է, երբ իշխանական մարզպետը հրահանգում է ենթականերին քվեարկել հօգուտ ձեզ կամ երբ նա այդպիսի հրահանգ է իջեցնում համայնքապետերին։

-Եթե դա ինչ-որ ձևով ասվելու է, կասվի առանց դրա, եթե չի ասվելու, ևս չի ասվի առանց դրա։ Այսինքն՝ դա որևէ էական նշանակություն չունի։ Չի խստացվում, ոչ մի բան էլ այնտեղ չկա։ Իրականում հակառակը՝ մենք շատ ավելի թեթևացրել ենք։ Մենք ուզում էինք ամբողջությամբ նորը լիներ, ինչո՞ւ, որովհետև այդ դեպքում մենք անցողիկ շեմն էինք իջեցրել, ինչն ավելի շատ ձեռնտու էր նոր ձևավորվող ուժերին։ Բոլոր դեպքերում՝ մենք պահպանելու ենք ժողովրդավարության իրական սկզբունքները։ Այն բոլոր մեղադրանքները, թե դա մենք այսպես թե այնպես պետք է օգտագործենք, ես չեմ ընդունում։

-Պարո՛ն Ասլանյան, ինչո՞ւ պետք է քաղաքացին ընտրի ձեզ, եկեք կողքից նայենք՝ ընդդիմության աչքերով էական բարեփոխումներ չեք արել, որոշները սկսվել են ուշացումով, տնտեսական թռիչքներ Հայաստանը չունի, ձեր ուժի դիվանագիտական ձախողումները բերեցին պատերազմի և պարտվեցինք՝ կորցնելով տարածքներ։ 

-Բայց ես ասացի՝ քաղաքացին կրկին մե՞զ պետք է ընտրի, թող ընտրի նրան, ում կվստահի։

-Ընդունո՞ւմ եք այս ձախողումները։

-Ո՛չ, չեմ ընդունում։ Ձախողումները միայն իշխանությանը չեն։ Ձախողումները բոլորինս են։ Արդյոք ձախողում չէ՞ այն, որ քաղաքացիները երկար տարիներ ձայն չեն հանել՝ ինչպես են նախկին իշխանությունները թալանել երկիրը, խեղճացրել երկիրը, ձախողում չէ՞ այն, որ այդ քաղաքացիները գլուխները կախ, լռելյայն տարել են նրանց կողմից իրենց նկատմամբ արհամարհական վերաբերմունքը։ Ձախողում չէ՞ այն, որ որոշ մասը վաճառվել է օրվա փողով, գուցե և՝ ստիպված, և ձայնը տվել «շտերբեկերներին», ինչպես են նրանք մարդկանց ենթագիտակցության մեջ նստեցրել, թե «ինչ էլ անեք, ոչինչ չի փոխվելու, ավելի լավ է՝ փողը վերցրեք և ընտրեք»։

-Ընդդիմադիրներն էլ ձեզ այս ընտրություններում հիշեցնելու են պատերազմը, զոհերը, տարածքային կորուստները․․․

-Պատերազմն ու զոհերը ինչքան մերն են, տասնապատիկ իրենցն են, որովհետև իրենք բերեցին այս պատերազմը, իրենք նախապատրաստեցին։ Երբ թշնամին մեր աչքի առաջ 26 տարի շարունակ զինվում էր ու հայտարարում, որ միայն իր բանակի ծախսերը մեր երկրի բյուջեի չափ են, այստեղ այդ երկրի բյուջեից գողացած փողերով, թալանած փողերով առանձնատներ էին կառուցում, կառուցում էին իրենց հանգստի վայրերը։

-Դուք եք այսօր իշխանության, եթե դրանք անօրինական են, պետությունը կարող է վերցնել։ «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման» մասին օրենքը գործում է արդեն, իսկ եթե պարզվի՝ օրինական են գույքերը ձեռք բերվել, ուրեմն չեք կարողանա։ Ինչո՞ւ չի արվում դա։

-Բացատրեմ՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին որոշում է ընդունվել, որ ապօրինի շինարարությունները պետք է օրինականացվեն։ Եվ ի՞նչ է տեղի ունեցել՝ մարդիկ, ովքեր 3-4 միլիոնանոց առանձնատներ են կառուցել, օրենքով օրինականացրել են, և եթե հիմա դու նրա ձեռքից վերցնես, այսինքն՝ սեփականության իրավունքին կպչես, իսկ աշխարհը դա չի սիրում, կարող են միջազգային դատարան տալ  և տուգանք դրվի պետության վրա։ Դրա համար էլ վեթինգը սկսելու են։ Այսօրվա դրությամբ՝ 214 գործ կա և գործերը շարունակվելու են, ինչն արդեն գնում է ուրիշ ուղղությամբ։ Ինչո՞ւ են այսօր շտապում վերցնել իշխանությունը՝ առանց ժողովրդի, որովհետև վաղը-մյուս օրը, երբ ապացուցվի՝ նրանք ապօրինի հարստացել են, պետք է նրանց ձեռքից վերցվի, ոչ թե իրենց ասածի նման բռնագանձվի ուղղակի, իրենք արդեն չեն կարողանալու պետության դեմ հայց ներկայացնել։ Իրենք այդ գործերի ընթացքից շատ են սարսափում, որովհետև 3-4 միլիոնանոց առանձնատները, վաղը-մյուս օրը, երբ մի քիչ կարգավորվեց, դառնալու է պետության սեփականությունը, այսինքն՝ իրենք զրկվելու են իրենց հարստության 70-80 տոկոսից, դրա համար էլ կատաղած են այսպես, ատամներով պահում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան