Karevorinfo  Իրադարձություններ  269

Ծովում Իրանի և Իսրայելի դիմակայությունը վտանգավոր կերպով սրվում է․ The Times of Israel

19:55 ուրբաթ, 26 մարտի, 2021 թ.
Ծովում Իրանի և Իսրայելի դիմակայությունը վտանգավոր կերպով սրվում է․ The Times of Israel

Երբ հինգշաբթի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին իսրայելական առևտրական նավին իրանական հերթական հարվածի մասին, հաստատվեց, որ ծովում Իրանի և Իսրայելի դիմակայությունը վտանգավոր կերպով սրվում է:

Սա տեղավորվում է այն սխեմայում, որը մշակվել է վերջին ամիսներին: Իրանը ավելի ագրեսիվ դիրքորոշում է որդեգրել մի քանի ճակատներում, ինչպես հռետորական, այնպես էլ ցամաքային և ծովային ուղիղ գործողությունների ժամանակ, քանի որ լարվածությունն աճում է ԱՄՆ նոր վարչակազմի և տարածաշրջանում Իսլամական Հանրապետության հակառակորդների հետ , գրում է The Times of Israel թերթը:

Հինգշաբթի գրանցված հարձակումն առաջին դեպքը չէր, երբ Իրանը իբրև թե հարձակում է իրականացնում իսրայելական բեռնանավերի վրա: Փետրվարի 26-ին Օմանի ծոցում պայթյուն էր որոտացել Բահամյան դրոշի տակ նավարկող, սակայն Իսրայելին պատկանող MV Helios Ray բեռնարկղային նավի վրա: Հրեական պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն անմիջապես Իրանին մեղադրեց նավի վրա հարձակման մեջ:

Թեհրանը, իր հերթին, կտրականապես հերքեց մեղադրանքները, բայց փորձագետները պնդում են, որ Արաբական ծովում վերջին հարձակումը ունի նախորդ հարձակումների նշանները, որոնք վերագրվում են իրանցիներին, նշում է թերթը:

Տաթև Ֆռանգյան