Karevorinfo  Հետաքրքիր է  1039

Արդյոք..

Արդյոք..

Արդյոք..
22:20 երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Արդյոք..

«Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ, ծառի բունը նրան ոստիկան թվաց: Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց, կարծեց`սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք» - չեմ էլ հիշում, երբ ու որտեղ կարդացի, բայց շատ հարցերի պատասխան ստացա:
«Աշխարհը, մոլորակը, կյանքը ու բոլոր մարդիկ ատում են ինձ»,- մտածել ենք բոլորս այսպես հիասթափության, նեղսրտության ու տխրության պահերին: Ու երբեք հարց չենք բարձրացրել, միգուցե մենք ինքներս ենք ատում այդ ամենը:
Մենք ինքերս հոգնել ենք այս կյանքից, ձանձրացնող մեր առօրյայից ու ատելով մեր շուրջը գտնվող ամեն բան, ու չնկատելով ոչինչ, վստահաբար ասում ենք մեզ ատում են:
Իսկ ուրախության ու երջանկության պահերին, նպատակների իրականացման ճանապարհին կյանքից ստացած յուրաքանչյուր լավ նվերի համար մենք ասում ենք «սիրում եմ կյանքը», «շնորհակալ եմ» :
Ու երբեք չենք մտածում, նույն աշխարհն է, մոլորակը, նույն մարդիկ: