Karevorinfo  Իրադարձություններ  135

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

23:15 ուրբաթ, 05 մարտի, 2021 թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

Մարտի 5-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանը, Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունն է փոխանցել ՀՀ առողջապահության համակարգին, որը պատերազմի օրերին և դրանից հետո հազարավոր կյանքեր է փրկել և շարունակում է պայքարել վիրավորների առողջության համար: Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմական Արցախում առողջապահության համակարգի արդիականացման գործընթացի վրա: «Արցախի Հանրապետությունում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար և այլ սոցիալական երաշխիքների հետ նպաստի Արցախում ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- խնդիրն այսպես է ձևակերպել նախագահ Արայիկ Հարությունյանը: