Karevorinfo  Իրադարձություններ  241

Քաղաքական վերադասավորումներ Ադրբեջանի իշխող վերնախավում․ Մեհրիբան Ալիևան նոր կուսակցությո՞ւն է ստեղծում

22:25 չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Քաղաքական վերադասավորումներ Ադրբեջանի իշխող վերնախավում․ Մեհրիբան Ալիևան նոր կուսակցությո՞ւն է ստեղծում

Ադրբեջանում բավական ուշագրավ քաղաքական զարգացումներ են տեղի ունենում։ Մասնավորապես, իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունն անսպասելիորեն  մարտի 5-ին համագումար է պատրաստվում անցկացնել։ Տարբեր լրատվամիջոցներում տարածվող այս տեղեկությունը «Թուրան» գործակալության հետ զրույցում կուսակցությունից հաստատել են, բայց չեն մանրամասնել՝ համագումարն արտահե՞րթ է, թե՞ հերթական։

Իշխող կուսակցության վերջին համագումարն անցկացվել է 2018թ․ փետրվարին՝  արտահերթ նախագահական ընտրությունների շեմին։ Նշենք նաև, որ Իլհամ Ալիևը «Յենի Ադրբեջանի» նախագահն է, չնայած երկրի Սահմանադրությամբ նախագահին արգելվում է լինել որևէ կուսակցության անդամ։

Մինչ այդ,իշխող կուսակցության համագումարի մասին անսպասելի հայտարարությունըտարաբնույթ քննարկումներ է առաջացրել Ադրբեջանում։ Փորձագետներն ասում են, որ, ըստ երևույթին,կուսակցության ղեկավար մարմնում լուրջ փոփոխություններ են սպասվում։

Նշենք, որ դեռևս Արցախյան պատերազմից առաջ էին Ադրբեջանում սկսվել քաղաքական, կլանային վերադասավորումները։ Մասնավորապես, փոփոխությունների ակտիվ փուլը սկսվեց 2019թ-ից։ Ալիևը նախ սկսեց թոշակի ուղարկել 70տարեկանից բարձր պաշտոնյաներին։ Առաջինն իր սեփական դիմումի համաձայն վարչապետի պաշտոնին հրաժեշտ տվեց 72-ամյա Նովրուզ Մամեդովը։ Այնուհետ Ալիևի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվեցին փոխվարչապետեր Հաջիբալա Աբութալիբովը և Ալի Հասանովը։ Հերթը հասավ նաև Ադրբեջանի պետական համակարգի, Ալիևների իշխանության ամենահավատարիմ դեմքերից մեկին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 24 տարի։

Դրանից հետո Իլհամ Ալիևը ցրեց Մեջլիսը, և 2020թվականի փետրվարի 9-ին երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ուղեկցվեցին ընտրակեղծիքներով ու խախտումներով։ Ընտրությունների արդյունքում Մեջլիսի կազմը փոքր-ինչ երիտասարդացվեց ու խորհրդարանում ամրապնդվեցին երկրի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի կադրերը։

Հիմա էլ կլանային վերադասավորումների հերթը հասել է իշխող կուսակցությանը։ Չնայած Իլհամ Ալիևը թոշակի ուղարկեց մի շարք առանցքային դեմքերի, սակայն նրանք շարունակում են մնալ իշխող կուսակցության անդամ, այդ թվում՝ «գորշ կարդինալ» Ռամիզ Մեհթիևը, որը չնայած նշանակվեց Ադրբեջանի ԳԱԱ նախագահ ու հեռացվեց նախագահականից, սակայն պարբերաբար խնդիրներ է ստեղծում Ալիևների համար։Մեհթիևի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակին ավելի վաղ անդրադարձել ենք։

Նշենք, որ իշխող կուսակցության Քաղաքական խորհրդի ու ղեկավար կազմում կան նախկին պետական պաշտոնյաներ, նախարարներ, պատգամավորներ, որոնք առանցքային դերակատարում ունեն իշխող համակարգում։

Անդրադառնալով «Յենի Ադրբեջանի» սպասվելիք համագումարին՝ փորձագետները տարբեր կանխատեսումներ են անում։

«Ու՞մ է պետք «Յենի Ադրբեջանը»։ Իլհամ Ալիևը միայնակ ավելի ուժեղ է կուսակցությունից, որը ղեկավարում է։ Նրա ինչի՞ն է պետք կուսակցությունը»,- սոցիալական ցանցի իր էջում գրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր Էլչին Իլգարօղլուն։

JAMnews-ի հետ զրույցում էլ քաղաքագետ Շահին Ջաֆարլին, մեկնաբանելով համագումար հրավիրելու պատճառները, նշել է, որ կուսակցության լուծարումը չի կարելի բացառել, բայց դա քիչ հավանական է։

«Ինձ թվում է՝ այս համագումարից հետո կուսակցությունը մեծապես կվերափոխվի։ Եթե համեմատենք պետության իշխող կառույցներում փոփոխությունների հետ, ապա կուսակցությունը հետ է մնում։ Ինքը՝ Իլհամ Ալիևը կարող է թողնել կուսակցության նախագահի պաշտոնը։ Դա ևս չի կարելի բացառել, քանի որ նրա նախագահությունը հակասում է երկրի հիմնական օրենքին»,- ասել է Ջաֆարլին։

Նրա կարծիքով՝ սպասվում է կուսակցության կազմի երիտասարդացում։

«Պարզ է, որ համագումարը կարող է փոփոխություններ մտցնել իր գլխավոր կառույցների կազմում։ Վերջին երեք տարվա ընթացքում իրենց աշխատանքը կորցրած պաշտոնյաները դեռ շարունակում են լինել «Յենի Ադրբեջանի» վերին օղակներում։ Կան նաև այնպիսիք, որոնց այս ընթացքում ձերբակալել են»,-ասել է քաղաքագետը։

Նա նաև չի բացառել, որ, միգուցե, ստեղծվի նոր իշխող կուսակցություն՝ արդեն Մեհրիբան Ալիևայի գլխավորությամբ, ինչի մասին շշուկները վաղուց են պտտվում։

«Ոչ վաղ անցյալում քաղաքական շրջանակներում խոսում էին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գլխավորությամբ նոր իշխող կուսակցության ստեղծման մասին։ Եթե համագումարում Ալիևային նորից ընտրեն կուսակցության քաղխորհրդի անդամ, հասկանալի կլինի, որ այդ խոսքերն այդպես էլ կմնան խոսքեր։ Իսկ եթե նա դուրս մնա կուսակցության ղեկավար մարմիններից, ապա այդ հնարավորությանը պետք է մեծ ուշադրություն դարձնել»,- եզրափակել է Շահին Ջաֆարլին։

Էմմա Չոբանյան