Կառավարությանը ենթակա տեսչական մարմինները կրկին հորդորում են՝ խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները։
«Հարգելի՛ տնտեսավարողներ,
Կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները:
Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում: