Karevorinfo  Իրադարձություններ  250

Թուրքիայի իշխանությունները մտադիր են փակել քրդամետ HDP կուսակցությունը

21:45 չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ.
Թուրքիայի իշխանությունները մտադիր են փակել քրդամետ HDP կուսակցությունը

Թուրքիայի իշխող «Ադարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ջահիթ Օզքանը խորհրդարանում խոսել է ընդդիմադիր ճամբարի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) դեմ նախաձեռնված արշավի մասին, այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Արձագանքելով HDP-ական պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունը դադարեցնելու և ԺԴԿ-ն փակելու վերաբերյալ հայտարարություններին՝ Օզքանը նշել է․ «Մենք պետք է չեղարկենք նրանց անձեռնմխելիությունը, որպեսզի հնարավոր լինի նրանց դատարանի առաջ կանգնեցնել։ ԺԴԿ-ն կփակվի թե քաղաքական և թե իրավական տեսանկյունից։

Այդ կուսակցությանն իրենց քվեն տված մեր 6մլն քաղաքացիները պարզապես խաղաղություն են ցանկացել։ Նրանք իրենց քվեն տվել են՝ հավատալով ժողովրդավարության ու ազատության մասին հայտարարություններին, այլ ոչ թե նրա համար, որ սրանք հիմնվեն ահաբեկչության վրա»,- հայտարարել է իշխանական կուսակցության պատգամավորը։

Օզքանի պնդմամբ՝ Թուրքիայի բնակչությունն այլևս HDP-ի հետ որևէ հույս չի կապում․ «Մեր 83 մլն բնակիչները ցանկանում են, որ HDP-ն թե իրավական, թե քաղաքական առումով փակվի՝ սահմանադրական իրավունքի ուժով»։