Karevorinfo  Իրադարձություններ  657

Փաշինյանի հերթական մարգարիտն էր, թե Սերժ Սարգսյանն է դրդել ԳՇ-ին․ Օնիկ Գասպարյանը վարչապետի ներկայացուցիչն է․ Նարինե Դիլբարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:05 երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ.
Փաշինյանի հերթական մարգարիտն էր, թե Սերժ Սարգսյանն է դրդել ԳՇ-ին․ Օնիկ Գասպարյանը վարչապետի ներկայացուցիչն է․ Նարինե Դիլբարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ

-Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու նախագիծը։ Նա ՍԴ է դիմելու՝ ոչ թե Գասպարյանի ազատումը վիճարկելով, այլ «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը։ Ըստ մեկնաբանությունների՝ Օնիկ Գասպարյանը աշխատանքից կազատվի մեխանիկորեն, սակայն ևս երկու օր նախագահն ունի վերջնական որոշման համար։ Տիկի՛ն Դիլբարյան, ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը։

-Ձեր ասած տեսական ելքերին կավելացնեմ ևս մեկը՝ եթե Նիկոլ Փաշինյանը հետ չվերցնի պաշտոնանկության մասին իր որոշումը։

-Բայց դա ո՞ր պարագայում հավանական տարբերակ է։

-Դա հնարավոր է։ Ինչի՞ց ծագեց խնդիրը՝ «Իսկանդերի» շատ մթին և ամոթալի պատմությունից հետո լրագրողները զանգեցին Տիրան Խաչատրյանին, որը հարցին ծաղրական մեկնաբանություն էր տվել, թե դա անհնար է։ Դրանից հետո այս կծիկը պտտվեց։ Մանե Գևորգյանի մեկնաբանությունից հասկացանք, որ վարչապետին ճիշտ չէին զեկուցել, հետո գնահատականներ եղան ռուսական զենքի վերաբերյալ, ապա և Պեսկովը տվեց լրացուցիչ բացատրություններ։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը «Իսկանդերի» հատվածով ընդունել է, որ անհնար էր այն պայթեր 10 տոկոսով։ Եթե Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանն այդքան դյուրությամբ և արագ հանգուցալուծել է խնդիրը, գիտեք նաև ՌԴ-ից եղած կոպիտ գնահատականները, ապա ի՞նչն է նրան խանգարում նույն կերպ հանգուցալուծել Գլխավոր շտաբի հետ հարաբերությունները։

-Բայց այսօր հանգուցալուծման ճանապարհը կարծես թե նախագահի գրասենյակով է գնում։ Այսինքն՝ Արմեն Սարգսյանը պետք է հավանություն տար կամ չտար Գասպարյանի հեռացման առաջարկին։ Այս պարագայում կարծես թե նա հակված է ազատմանը։

-Արմեն Սարգսյանը միշտ ընտրել է կենտրոնական դիրքը և Նիկոլ Փաշինյանի հետ իր զրույցը ունեցել է ազդեցությունը։ Համենայնդեպս, հանրահավաքում Փաշինյանը առողջություն ցանկացավ նախագահին և վստահություն հայտնեց իր ելքերի վերաբերյալ, նախագահի դիրքորոշումը կանխատեսելի էր։ Գլխավոր շտաբի պետն ի՞նչ է արել կամ չի արել մինչև այս պահը, որ նա արժանի լիներ պաշտոնանկության։

-Բայց Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետը զինվորականությանն արգելում է զբաղվել քաղաքականությամբ, խախտել չեզոքությունը։

-Իսկ ի՞նչ է տեղի ունեցել այդ հայտարարությունից առաջ։ Ընդ որում, եկեք ընդունենք, որ դա եղել է հայտարարություն և ոչ՝ գործողություն։ Ռազմական հեղաշրջմանը բնորոշ գործողություն Հայաստանում չի կատարվել։ Ես կարծում եմ տեղի է ունեցել անձնային բախում Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր շտաբի ներկայացուցիչների միջև։ Երեկ, իհարկե, Փաշինյանը հերթական մարգարիտը առաջ քաշեց, թե Գլխավոր շտաբին Սերժ Սարգսյանն է դրդել, բայց եկեք հետևենք իրադարձություններին և ոչ թե գնահատականներին։ Օնիկ Գասպարյանը, որ իր կարիերիայի վերելքին հասել է և Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն է, նա և այս պատերազմի գեներալների մեծ մասը նոր նշանակումներ են՝ հեղափոխությունից հետո։ Գասպարյանը Սերժ Սարգսյանի ժամանակ զինվորական է եղել, և մինչ այդ ոչ մի հարաբերության մեջ չեն եղել։

-Իսկ ինչպե՞ս դուրս գալ ներքաղաքական այս լարված իրադրությունից։

-Ամենաճիշտ հնարավոր քայլը, եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է դուրս գալ իր համար ցուգցվանգից, ոչ թե սահմանդրական փոփոխություններ անելն է, այլ փորձել․․․ ինչպես է ինքը կարողանում արտաքին քաղաքական ոլորտում զիջումների գնալ, ինքը կարողացավ պայմանավորվել ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մի՞թե դժվար է սփական պետության գեներալների հետ պայմանավորվել, հատկապես երբ պարզվեց՝ ինքը լավ չի հասկացել։

-Ինչպե՞ս գնալ արտահերթ ընտրությունների, եթե ԲՀԿ-ն չի աջակցում այդ գաղափարին, ԼՀԿ-ն աջակցում է։ Իշխանությունը ի՞նչ քայլեր ունի, ի՞նչ ելքեր կան։

-Ես կարծում եմ՝ արտահերթ ընտրությունները կարող են հանգուցալուծել իրավիճակը, պարզապես կա մի խնդիր; Երեկվա այդ հանրահավաքում, որ շատ կասկածելի միջոցառում էր, ես զարմացա՝ միայն Նիկոլ Փաշինյանն էր խոսում։ Մի դերասանի թատրոն հիշեցրեց այդ հանրահավաքը։ Կարող էին նաև ուրիշները խոսել։ Ընդդիմադիրներին կարելի է հասկանալ, որովհետև ուզում են իշխանությունը փոխել այն ճանապարհով, որ գնացին Փաշինյանն ու իր թիմը։ Ինչո՞ւ անդրադարձա հանրահավաքին՝ ակնհայտ էին վարչական ռեսուրսի կիրառման փորձերը, ինչը ստվեր նետեց այն համոզման վրա, որ չի կիրառի Փաշինյանը վարչական ռեսուրս։ Ինձ համար դա տհաճ անակնկալ էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան