Karevorinfo  Իրադարձություններ  181

Արցախի դատախազությունում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

19:25 երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ.
Արցախի դատախազությունում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրգործ է հարուցվել

Արցախի Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրգործ է հարուցվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Գլխավոր դատախազության հրապարակած հաղորդագրությունից։

«Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 10.12.2020թ. ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /Սահմանադրական կարգը տապալելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվելու է հիշյալ բաժնի քննիչներից ձևավորված քննչական խմբի կողմից:

Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում: