Karevorinfo  Իրադարձություններ  571

Հայրենիքի փրկության շարժումը շտապ հանդիպում է պահանջում նախագահից. Լուրեր

17:40 երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ.
Հայրենիքի փրկության շարժումը շտապ հանդիպում է պահանջում նախագահից. Լուրեր

Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը: Այս մասին հայտնում են նրա աշխատակազմից։ Նախագահը դիմել է ՍԴ՝ ոլորտը կարգավորող օրենքների սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու համար։ Եթե նոր որոշումներ չլինեն, Օնիկ Գասպարյանը ինքնաբերաբար կազատվի պաշտոնից մարտի 4-ին։

Նախագահ Արմեն Սարգսյանին մինչ այդ տեսակցել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Քննարկվել են ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը

Մարուքյանը նաև տեղեկացրել է, որ վաղը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ԼՀԿ ղեկավարը գրել է, որ պատրաստ է նաև փոխզիջումների՝ երկիրը ներկա վիճակից հանելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր ընդունել է անհետ կորածների հարազատներին։ Հանդիպման մանրամասները չեն բացահայտվում։