Karevorinfo  Իրադարձություններ  161

Նախագահն իրավունք չունի Սահմանադրությունը սեփական ինտերպրետացիայի ենթարկել․ հակասահմանադրական է ԳՇ հայտարարությունը. Արմեն Գրիգորյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:10 կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
Նախագահն իրավունք չունի Սահմանադրությունը սեփական ինտերպրետացիայի ենթարկել․ հակասահմանադրական է ԳՇ հայտարարությունը. Արմեն Գրիգորյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ը զրուցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբը վարչապետի հրաժարականն է պահանջում։ Սա նշանակում է, որ պետական երկու կարևոր ինստիտուտներ՝ երկրի կառավարումը և անվտանգությունը ապահովող, հակասություններ ունեն։ Սա վտանգավո՞ր իրավիճակ է պետության համար։

-Միանշանակ, ստեղծված իրավիճակը որևէ ձև չի նպաստում Հայաստանում կայունությանը, բայց ստեղծված իրավիճակը պետք է քննարկել ամբողջովին Սահմանադրության տրամաբանության մեջ, որովհետև այլ կոնտեքստներում քննարկելը որևէ տեղ չի տանելու։ Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Զինված ուժերին արգելվում է քաղաքականությամբ զբաղվել և այստեղ պետք է վերջակետ դնել։ Շատ քաղաքական գործիչներ կամ քաղաքական մեկնաբաններ կան, որ այս նախադասությունից հետո փորձում են ստորակետ դնել և ավելացնել մտքեր, իրենց ինտերպրետացիան տալ Սահամանդրությանը։ Մինչդեռ Սահմանադրությունում հստակ նշված է, որ Զինված ուժերն զբաղվում են ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության հարցերով։

-Հետևյալ կերպ է մեկնաբանվում, որ Սահմանադրության այդ հոդվածում «անվտանգություն» բառը կա, և ներկայացնում են, թե իբր իշխանությունը կասկածի տակ է դնում անվտանգությունը և Զինված ուժերը դրան է արձագանքում։ Ինչպե՞ս կարձագանքեք։

-Կրկին դա իրենց բացատրությունն է և որևէ առնչություն չունի Սահմանադրության հետ։ Զինված ուժերը պետք է տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ապահովեն։ Այստեղ պետք է դնել վերջակետ և որևէ տեղ չգնալ՝ հարցին ամբողջովին այս կոնտեքստում է պետք նայել։ Հայտարարությունը և այն ստորագրողներն իրենց դրել են ամբողջովին Սահմանադրությունից դուրս։ Ես ավելին ասեմ՝ նույնիսկ դա կարող է մանրուք թվաԼ, բայց պաշտոնից ազատված Տիրան Խաչատրյանը ստորագրել է որպես պաշտոնը ներկայացնող, այսինքն՝ Սահմանադրության և օրենքների ընկալման հետ կան լրջագույն խնդիրներ։ ՀՀ-ում հարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթուղթը Սահմանադրությունն է և մեր հարաբերություններն ամբողջովին դրա շրջանակներում պետք է դիտարկել։ Ի դեպ, երբ նախագահն առարկություններով հետ է ուղարկել վարչապետի աշխատակազմ Գլխավոր շտաբի պետին չհանելու նախագիծը, սա ևս պետք է դիտարկել սահմանադրականության շրջանակներում։ Զինված ուժերի հայտարարությունը սահմանադրական կարգի դեմ է։

Վարչապետի բոլոր գործողությունները օրենքի և սահմանադրականության շրջանակներում են, այսինքն՝ մի գործողություն, որը սահմանադրականության հետ կապված հարց է ստեղծել, դրա մասին մոռանում է նախագահը և ամբողջովին տուրք է տալիս այդ՝ աշխատանքից ազատման պրոցեսին, որն ամբողջովին սահմանադրականության և օրենքի շրջանակներում է։ Բոլորը ՀՀ-ում պետք է հետևեն Սահմանադրությանը, որպեսզի ՀՀ-ում լինի կայունություն և մենք կարողանանք ապահովել ՀՀ-ի անվտանգությունը։ ՀՀ-ի անվտանգությանը մարտահրավեր է նետվում սահմանադրականությունից դուրս գալով։ Չկա այդպիսի բան։ ՀՀ-ում կան ժողովրդավարական պրոցեսներ, հայ ժողովուրդն ընտրել է  Ազգային ժողով, որն իր հերթին՝ Կառավարություն, ինչն ամբողջովին օրինականության սահմանում է։ Մնացած բոլոր ինտերպրետացիաները անձնական են ամբողջովին։

-Նախագահը նշում էր, որ Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը: Այսինքն՝ ըստ նախագահի՝ սա բացառապես կադրային փոփոխության հարց չէ, քաղաքական իրադրությունն է պետք կարգավորել։ Ինչպե՞ս եք մեկնաբանում։

-Նախագահն իրավունք չունի Սահամանադրությունը սեփական ինտերպրետացիայի ենթարկել։ Քաղաքական իրավիճակով չեն գնահատում Սահմանադրությունը։ Այն հստակ սահմանել է բոլորի լիազորությունները և պարտավորությունները, և բոլորը պարտավոր են մնալ սահմանադրականության շրջանակներում, որպեսզի ճգնաժամը լուծվի։ Ճգնաժամը լուծելու միակ գործիքը Սահմանադրությունն է։ Մենք պետք է սա շատ լավ հասկանանք։ Չեն կարող մարդիկ իրենց տրամաբանությամբ կամ իրենց հայեցողության ինտերպրետացիան տան։ Ես զարմանում եմ՝ քաղաքական գործիչները, որ քաղաքական հայտ են ներկայացրել, նույնիսկ նրանք փորձում են Սահմանադրությանը ինտերպրետացիա տալ և ես համոզված եմ՝ իրենք երբեք չեն պատկերացնում իրենց բարձրագույն պաշտոնի վրա։ Սա նախադեպ է ստեղծել ՀՀ-ի համար և եթե ինչ-որ մարդիկ փորձում են էդ ճգնաժամը խորացնել այդ նախադեպով, եթե իրենք իրենց պատկերացնում են քաղաքական բարձր պաշտոնի մեջ, ապա հասկանում են չէ՞, որ նախադեպ է եղել։ Չենք կարող ասել, որ քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Սահմանադրությանը չենք հետևում, չէ՛, բոլոր դեպքերում աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ Սահմանադրությանը հետևելը կայունության միակ գործիքն է և հանգստություն, անվտանգություն ապահովելու համար։

-Այս օրերին վատատեսական սցենարներ են շրջանառվում։ Մեր նորանկախ պատմության ընթացքում տեսել ենք տանկեր Երևանի փողոցներում, «Հոկտեմբերի 27» և «Մարտի 1» է եղել։ Դուք բացառո՞ւմ եք, որ Գլխավոր շտաբը տանկեր, զինտեխնիկա հանի փողոցներ, մյուս կողմից էլ այլ սցենար կա, որ քաղաքական իշխանությունը գնա ռազմական ղեկավարության ձերբակալման քայլի։

-Հայաստանն իր անկախացումից հետո իսկապես ծանր պատմություն է ունեցել, մոտ 30 տարվա պատմությունը ողբերգություններով լի է եղել և բոլորը պիտի գիտակցեն՝ որպեսզի այդ ողբերգությունը մեկ անգամ էլ չկրկնվի, կարևոր է, որ մենք մնանք սահմանադրականության շրջանակներում, կատարենք քայլեր Սահմանադրության շրջանակներում։ Ես հույս ունեմ, որ այդպիսի արկածախնդրություն՝ քաղաքական զորք մտցնելու, որևէ մեկը չի կատարի։ Դա ընդհանրապես հանրության համար ընդունելի չի լինի։ Մենք պետք է հասկանանք, որ սա մի խումբ պաշտոնյաների հայտարարություն է, սա ամբողջ բանակը չէ և ես համոզված եմ, որ բանակը կատարում է իր պարտականությունները՝ սահմանների անվտանգությունն է ապահովում, Պաշտպանության նախարարությունն էլ է այդպիսի հայտարարություն տարածել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ռոբերտ Անանյան