Karevorinfo  Իրադարձություններ  670

Բանակի կողքին եմ. Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ իրեն կրկին կվիրահատեն․ Irakanum.am

16:45 կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
Բանակի կողքին եմ. Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ իրեն կրկին կվիրահատեն․ Irakanum.am

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, եւ նա պատրաստվում է գլխի վիրահատության։ Այս մասին հայտնում է Irakanum.am-ը։

Հարությունյանը լրատվամիջոցւ հետ զրույցում ասել է․ «Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- նշեց Հարությունյանը, իսկ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունն ասաց. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր Շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, պահանջելով վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չստորագրեց։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել։

Եռօրյա ժամկետում նախագահը կամ պետք է ստորագրի, կամ ուղարկի ՍԴ։ Բարձր դատարանն էլ դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում։