Karevorinfo  Իրադարձություններ  180

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել

15:35 կիրակի, 28 փետրվարի, 2021 թ.
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել

Արցախում փետրվարի 27-ին կատարվել է 21 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր:

Ինչպես հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը, Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3145 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 385 դեպք: Կատարվել է 20 593 թեստավորում:

Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ նախարարության կողմից առաջարկվող միջոցները: