Karevorinfo  Իրադարձություններ  668

Դա խաբեություն էր․ ո՞ւր էին «Իսկանդերն» ու դաշնակից ՌԴ-ն․ պատերազմը բացահայտեց այդ բլեֆը․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:40 չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ.
Դա խաբեություն էր․ ո՞ւր էին «Իսկանդերն» ու դաշնակից ՌԴ-ն․ պատերազմը բացահայտեց այդ բլեֆը․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Տարիներ ի վեր Սերժ Սարգսյանի իշխանությունը հպարտացել է, որ Ռուսաստանը մեզ տվել է գերհզոր զինատեսակ՝ «Իսկանդեր», որը զսպում է Ադրբեջանին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» հրթիռը պատերազմում չի պայթել կամ ընդամենը՝ 10%-ով է պայթել։ ՌԴ-ից պատգամավորներ նրան արձագանքեցին՝ մեղադրելով ոչ ճշգրիտ լինելու մեջ։ Ի՞նչ է ստացվում՝ խոտանված հրթիռ բանակին մատակարարվել է միտումնավո՞ր, պատահակա՞ն։ Ի՞նչ եզրակացության պետք է գանք։

-Ես այդ հարցին ավելի լայն եմ նայում։ Եկեք ընդհանուր սպառազինությունների սանդղակը նայենք, որ ուներ հայկական բանակը։ Փաստ է, որ մեր զինված ուժերի մարտական հզորությունը զիջել է Ադրբեջանի զինուժին։ Թե՛ «Իսկանդերը», թե՛ «ՍՈՒ-30» կործանիչը, թե՛ հակաօդային համակարգերը՝ «Տորը» և ՕՍԱ-ն, թե՛ ռադիոէլեկտրոնային համակարգերը՝ «Ավտոբազան», թե՛ պատերազմի ժամանակ ձեռք բերված «Կրասնուխան» միասին վերցրած՝ չցուցաբերեցին մարտական այն հզորությունը, որը նրանց վերագրվում էր։ Այսինքն՝ այս հարցում կարելի է գալ հետևյալ կարևոր եզրակացության, որ ՀՀ-ն, լինելով ՌԴ-ի ռազմական դաշնակից, ՀԱՊԿ-ի անդամ, զրկված է եղել ժամանակակից, եվրոպական կամ ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների կիրառումից։ Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքորոշումն այնպիսին է, որ զրկված չի եղել այդ հնարավորությունից՝ շնորհիվ Իսրայելի, Թուրքիայի հետ համագործակցության և նրա անմիջական մասնակցության, շնորհիվ եվրոպական տեխնոլոգիաների՝ Արցախյան երկրորդ պատերազմում Ադբեջանի զինուժի մարտական հզորությունը եղել է ավելի բարձր։

-Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի նախկին ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, պատերազմի ավարտից հետո հրապարակային բանավեճ սկսեցին՝ միմյանց մեղադրելով «հողերը տալու», «հողերը ճիշտ ժամանակին չտալու» մեջ։ Եղան մեկնաբանություններ նաև Տեր-Պետրոսյանից։ Օրերս նման հեռակա վեճ ծավալվեց Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ըստ Փաշինյանի՝ բանակցային բոլոր մոդելներում եղել է 7 տարածք Ադրբեջանին վերադարձնելու պահանջ «Բայց ամենակարևոր հարցն է՝ կարգավիճակի ի՞նչ հեռանկարներ են եղել»։ Ավելի վաղ Սերժ Սարգսյանը Փաշինյանին մեղադրել էր բանակցությունները տապալելու մեջ։ Ըստ Ձեզ՝ որտե՞ղ է ճշմարտությունը։

-Պնդում եմ հետևյալը՝ պետք է հրապարակային դարձնել բանակցային պրոցեսին վերաբերող բոլոր փաստաթղթերը, որոնց մի մասն արդեն հրապարակվել են, օրինակ՝ 1997-98 թվականների երեք առաջարկները հրապարակել է այդ տարիներին Ռուսաստանի համանախագահ Կազիմիրովը։ Հայաստանում դա հրապարակված է։ 2007 թվականի Մադրիդյան սզկբունքների աշխատանքային տարբերակը նույնպես հրապարակվել է 2016-ին։ Բազմաթիվ այլ փաստաթղթեր ևս հրապարակված են։ Իմ պատկերացումը հետևյալն է․ միշտ ինչ-որ ասում են իշխանությունները և մասնագետներին հասնալի փաստաթղթերը, երբեք չեն համապատասխանել իրար։ Այսինքն՝ միշտ քողարկվել է իրական բովանդակությունը բանակցությունների, և այդ խաբեությունը դերակատարություն ուներ մեր ներքաղաքական կյանքում, իրար մեղադրում էին դավաճանության մեջ և այլն։

Այսօր կա շատ կարևոր խնդիր՝ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ճիշտ, թե սխալ, հարկավոր է հրապարակել բոլոր այդ փաստաթղթերը, որոնք վերաբերում էին բանակցային գործընթացին, մինչև սեպտեմբերի 27-ը, հարկավոր է հրապարակել պատերազմի ժամանակ եղած բանակցությունների բովանդակությունը, որպեսզի կանխվի ապակայունացումը, որը կարող է լինել։ Սա է ճիշտ ճանապարհը։ Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը չի գնում այդ ճանապարհով, ինքը դրանով ավելի է վտանգում մեր ներքին կայունությունը՝ տեղ է տալիս յուրաքանչյուրին՝ խոսել ուզածը։ Ճշմարտության վակուումը պատերազմի ընթացքի վերաբերյալ մանիպուլյացիաների դաշտ ստեղծեց։ Մեր քաղաքացիների համար կարևոր է հասկանալ՝ նրանք ի՞նչ են ուզում Հայաստանի համար, մենք ուզում ենք, որ շարունակվի՞, պահպանվի՞ Հայաստանի մեկուսացումը, որ Հայաստանը պետք է ունենա թերի անվտանգության համակարգ և իր անվտանգության հարցերում կախված լինի Ռուսաստանից։

-Ձեր այս խոսքերը լսելով՝ կհայտնվեն Ձեզ դավաճանության մեջ մեղադրող մարդիկ՝ ինչպե՞ս եք մեր դաշնակից Ռուսաստանի շահերին հակառակ առաջարկ անում։ Ի՞նչ կասեք։

-Քաղաքական գործչի պարտականությունն է՝ ճշմարտությունն ասել։ Մարդիկ, ովքեր մասնակցում են ցույցերի, իրենք գիտակցելով կամ չգիտակցելով ուզում են, որ մեր երկիրը մնա իզոլյացիայի մեջ, մեր անվտանգությունը շարունակի մնալ թերի, պետությունը շարունակի մնալ կախված ՌԴ-ից՝ իր արտաքին քաղաքականության հարցերում, և մեզ համար կարևորագույն, համազգային նշանակություն ունեցող հարցերում, ինչպիսին են Արցախի հիմնահարցը, Ցեղասպանության հարցը։

-Արտաքին երա՞նգ տվեցիք այդ ցույցերին։

-Մարդիկ պետք է հասկանան՝ իրենք ի՞նչ են անում։ Իրենք ասում են՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և դրանից ավելի չխորանալու կոչ են անում, բայց իրականում քաղաքական պայքար է գնում՝ ինչի՞ համար, այն բանի, որ, ինչպես ասացի, Հայաստանը շարունակի լինել ձախողված, «իզգոյ» պետություն, որը զրկված է զարգանալու լծակներից, որը իրականում լիարժեք անվտանգություն ունենալուց զրկված է և զրկված է նաև համազգային միաբանությունից։ Հանրության զգալի մասը՝ մտածող հատվածը, բոլորը տվել են այդ հարցերը՝ բա ո՞ւր են այդ դաշնակիցները, բա ո՞ւր են «Իսկանդերները», բա ո՞ւր են կործանիչները, և մարդիկ եկել են եզրակացության, որ այդ ամենը բլեֆ է, և բլեֆի վրա մենք ստեղծել էինք քաղաքականություն, անվտանգություն, և պատերազմը բացահայտեց այդ բլեֆը՝ բարձր գին վճարեցինք այդ ամենի համար, մեր քույրերը և եղբայրները մահաան, կործանվեցին, սա է այդ խաբեության մեջ ապրելու, խաբեության վրա քաղաքականություն կառուցելու, ինտրիգներով քաղաքական դաշտը լցնելու արդյունքը։ Մենք արյունով դրա դիմաց վճարեցինք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան