Karevorinfo  Իրադարձություններ  182

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է պատրաստել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքների կարգավիճակի մասին

21:30 երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է պատրաստել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքների կարգավիճակի մասին

Փետրվարի 23-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին» ԱՀ Ազգային ժողովի հայտարարության տեքստի նախագծի մասին հարցը:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո, որպես նախագծի հեղինակ, հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, ով ներկայացրեց հայտարարության տեքստը:

Պատգամավորների կողմից առաջարկվեց տեքստում կատարել որոշակի խմբագրում, ինչն ընդունվեց հեղինակի կողմից: Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ կողմ քվեարկեց ներկայացված հայտարարության նախագծին: Նախագիծը կքննարկվի առաջիկա լիագումար նիստում:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ: