Karevorinfo  Իրադարձություններ  288

Վրաստանում ընդդիմությունը բողոքի ցույցերի է դուրս եկել․ վրաններ են խփել Թբիլիսիի գլխավոր պողոտայում

20:15 երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
Վրաստանում ընդդիմությունը բողոքի ցույցերի է դուրս եկել․ վրաններ են խփել Թբիլիսիի գլխավոր պողոտայում

Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական պողոտան՝ Ռուսթավելին, փակ է։  Ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում, պատճառը՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի ձերբակալությունն է, գրում է Sputnik Georgia-ն։

Մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց ու քայլերթով հասել են խորհրդարանից ոչ հեռու գտնվող Ռուսթավելիի պողոտա։ «Մենք եկել են խորհրդարանի շենքի մոտ, որտեղ գտնվում է գլխավոր չարիքը՝ միակուսակցական խորհրդարանը»,- ասել է ընդդիմադիրների ղեկավար Գիգի Ուգուլավան։

Ակտիվիստները երկու մեծ վրան են խփել խորհրդարանի շենքի մոտ՝ նշելով, որ մտադիր չեն դադարեցնել բողոքի ցույցերը, քանի դեռ իշխանությունները չեն կատարել իրենց պահանջները՝ Նիկի Մելիայի ազատ արձակումն ու խորհրդարանում արտահերթ ընտրությունների նշանակումը։

Ավելի վաղ ընդդիմությունը մեծ հանրահավաք էր հայտարարել փետրվարի 26-ին։

Տաթև Ֆռանգյան