Karevorinfo  Իրադարձություններ  255

ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Շրի Լանկայի դեսպանին

19:20 երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Շրի Լանկայի դեսպանին

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Միգահալանդ Դուռաջ Լամավանսային` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

«Նախարար Արա Այվազյանը շնորհավորեց դեսպան Լամավանսային պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Շրի Լանկայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ։ Որպես հեռանկարային ուղղություններ` առանձնացվեցին բժշկական կրթության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, առևտրի, զբոսաշրջության ոլորտները։

Նախարար Այվազյանը և դեսպան Լամավանսան կարևորեցին փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը միջազգային հարթակներում։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային և միջազգային հրատապության խնդիրների շուրջ»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: