Karevorinfo  Իրադարձություններ  253

Բորելը հայտարարել է ընդդեմ Բելառուսի նոր պատժամիջոցների մասին

15:05 երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ.
Բորելը հայտարարել է ընդդեմ Բելառուսի նոր պատժամիջոցների մասին

Եվրոպական միությունը պատրաստվում է ընդլայնել Բելառուսի ներկայացուցիչների անուններով պատժամիջոցների ցանկը, ովքեր պատասխանատու են քաղաքացիական հանրության հանդեպ բռնաճնշումների համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այդ երկրի իշխանությունները շարունակում և է՛լ ավելի ուժեղացնում են երկրի քաղաքացիների հետապնդումները, մինչդեռ ԵՄ-ն «աջակցում է Բելառուսի ժողովրդի ժողովրդավարության ձգտումը»։ Հայտնել է ԵՄ անվտանգության ու արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ արտգործնախարարների նիստի արդյունքներով տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։

Միևնույն ժամանակ Բորելը հիշեցրել է, որ ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակի մեջ է ներառել 84 ֆիզիկական անձի ու 7 ձեռնարկությունների: «Մենք պատրաստ ենք հեռուն գնալ։ Եվ մենք դա կանենք։ ԵՄ խորհրդում աշխատանքային խմբերը զբաղվում են դրանով»,- հավելել է ԵՄ եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Բորելը հրաժարվել է Բելառուսի հանդեպ կիրառվող նոր պատժամիջոցների մանրամասները ներկայացնել։ Վերջինս ընդգծել է, որ Եվրամիությունն աջակցում է բելառուս ժողովրդին ու կպատժի բոլոր նրանց, ովքեր այդ երկրի քաղաքացիներին մերժում են իրենց հիմնարար քաղաքական իրավունքների հարցում։

Տաթև Ֆռանգյան