Karevorinfo  Իրադարձություններ  202

Հայաստանը՝ ռուսաստանցիների նախընտրելի ուղղություններից մեկը

23:00 երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
Հայաստանը՝ ռուսաստանցիների նախընտրելի ուղղություններից մեկը

2021 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանում դեպի Հայաստան ավիատոմսերը մեծ պահանջարկ ունեն ռուսաստանցի ճանապարհորդների շրջանում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Tyty.ru ճամփորդական ծառայության հետազոտությունում։

«Այս ուղղությամբ վաճառվել է արտասահմանյան բոլոր ուղղությունների տոմսերի շուրջ 20%-ը։ Ինքնուրույն ճամփորդողների շրջանում այս ուղղության ավիատոմսերի պահանջարկը, նախորդ տարվա համեմատ, գրեթե մեկուկես անգամ աճել է (ուսումնասիրվել են հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ձևակերպված տոմսերը, թռիչքները՝ հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը)»,- ասվում է հետազոտությունում։

Նշվում է, որ Մոսկվայից դեպի Երևան ավիատոմսերի միջին արժեքը 13․000 ռուբլուց քիչ ավելին է։
Տարածված ուղղություններից երկրորդ տեղում է Ղրղզստանն է։ Առաջին տասնյակում են նաև Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և Ուկրաինան։

Լուսինե Ղազարյան