Karevorinfo  Իրադարձություններ  214

Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

16:35 երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ շաբաթ օրը հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Վազգեն Մանուկյանը հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում նշելով. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»։