Karevorinfo  Իրադարձություններ  212

Լոգիստիկ խնդիրների պատճառով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի․ ծառայողական քննություն է սկսվել

16:15 երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
Լոգիստիկ խնդիրների պատճառով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի․ ծառայողական քննություն է սկսվել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությւոնը պարզաբանում է տարածել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ։

Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում։