Karevorinfo  Իրադարձություններ  119

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի 2021-ի մարտի 1-ից

14:15 երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի 2021-ի մարտի 1-ից

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ առավել հայտնի ՀԸԳՀ-ն (CEPA) ավարտել է վավերացման գործընթացը․ համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի 2021-ի մարտի 1-ից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԵՄ գրասենյակը։

ՀԸԳՀ-ն (CEPA) ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության կողմից 2017-ի նոյեմբերին։ Համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու երկարաժամկետ հիմք է ապահովում, ամրապնդում է օրենքի գերակայությունն ու արդարադատության համակարգը, սատարում է պետական կառավարման բարեփոխումներն ու համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը։ Այն նաև ուղի է հարթում դեպի բարելավված գործարար միջավայր, առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ։
«Եվրոպական միությունը Հայաստանում ֆինանսական օգնության ամենամեծ դոնորն է, որի հիմնական նպատակն է բարելավել ՀՀ քաղաքացիների կենսապայմանները, հատկապես մարզերում։ Ամբողջական վավերացումը ստեղծում է էլ ավելի կուռ համագործակցության հիմք՝ աջակցելու Հայաստանի դիմակայմանն ու տնտեսական զարգացմանն այնպիսի ժամանակներում, երբ դա շատ անհրաժեշտ է», նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։
Այդ կապակցությամբ՝ շաբաթվա ողջ ընթացքում մենք ձեզ կպատմենք ՀԸԳՀ-ի (CEPA) շրջանակներում ԵՄ-Հայաստան հարաբերությունների որոշ ձեռքբերումների մասին:
Ավելին՝ շուտով։