Karevorinfo  Իրադարձություններ  245

Վաղարշակ Հարությունյանը հնարավոր է համարել Հայաստանում ՌԴ հետ համատեղ զենքի արտադրության հիմնումը

13:15 երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ.
Վաղարշակ Հարությունյանը հնարավոր է համարել Հայաստանում ՌԴ հետ համատեղ զենքի արտադրության հիմնումը

Վաղարշակ Հարությունյանը հնարավոր է համարել Հայաստանում ՌԴ հետ համատեղ զենքի արտադրության հիմնումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Ինչո՞ւ ոչ։ Սկսեմ նրանից, որ Հայաստանում արդեն գործում է հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն և այս ուղղությամբ հետագա աշխատանքներ տարվում են։Բացի այդ, կշարունակվեն հանրապետության տարածքում զենքի և ռազմական տեխնիկայի վերականգնման և արդիականացման տարածաշրջանային  կենտրոնների ցանցի ստեղծման և ընդլայնման աշխատանքները, ինչը կարևոր է՝ հաշվի առնելով հարցի ֆինանսատնտեսական կողմը»,- հայտարարել է նախարարը։

Հարությունյանը նաև հայտարարել է, որ Երևանը հուսով է, որ շնորհիվ ՌԴ հետ համատեղ ջանքերի կապահովվի Ղարաբաղում հարատև խաղաղություն։
Նրա խոսքով՝ հայկական կողմը ելնում է այն բանից, որ «Արցախի բնակչության անվտանգությունը նախ և առաջ պետք է ապահովի Պաշտպանության բանակը»։
«Իհարկե, շատ բան կա անելու դրա մարտունակության ու արդիականացման վերականգնման առումով, սակայն ինչ էլ որ լինի, դա պետք է արվի։ Երկրորդը՝ Հայաստանը նախկինի նման մնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և այս պատմական առաքելությունը մենք մեր վրայից չենք հանի»,-հայտարարել է նախարարը։

Տաթև Ֆռանգյան