Karevorinfo  Իրադարձություններ  253

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան բերման է ենթարկվել ԱԱԾ

22:35 ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ.
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան բերման է ենթարկվել ԱԱԾ

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Դավիթ Ավագյանը։

«Գտնվում եմ ԱԱԾ շենքում։ Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք և հանդիպել վստահորդիս հետ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը։ Հայտարարում եմ, որ ցանկացած դատավարական գործողություն, որ կատարվել է իր կողմից ընտրված փաստաբանի բացակայությամբ, ապօրինի է»,- գրել է փաստաբանը իր ֆեյսբուքյան էջում։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էլ Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ Էլիբեգովային արդեն ազատ են արձակել։

«Անժելա Էլիբեգովային ԱԱԾ-ն բերման էր ենթարկել ժամը 21։00-ի սահմաններում և 1 ժամ անց ազատ արձակել»,-մանրամասնեց Բաբայանը։

Մերի Մարտիրոսյան